«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհու նկատմամբ համաներում է կիրառվել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, կարճել է «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի Մարինե Դ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Դատարանը դադարեցրել է բժշկուհու նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումը` կիրառելով համաներման ակտը:
Կարդացեք նաև
Համաձայն մեղադրական եզրակացության` Մարինե Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող և անգիտակից լինելու հետևանքով ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դ.-ին, երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ, թողել է անօգնական վիճակում:
Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Մարինե Դ.-ն ներկայացրել էր դիմում, որով խնդրել էր իր նկատմամբ կիրառել համաներում և դրա հիման վրա քրեական գործի վարույթը կարճել:
Նրա շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը եւս միացել էր իր պաշտպանյալի միջնորդությանը: Դատարանն էլ բավարարել է ներկայացված միջնորդությունը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ