Ինչպես տեղեկացրել էինք, ժամը 16.00-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անժամկետ հացադուլի, ապա ինքնահրկիզման պետք է դիմեին Սիլվա Վարդանյանը եւ նրա ընտանիքի անդամները՝ որդին, կինը, երկու մանկահասակ երեխաները:
Հացադուլից 15 րոպե առաջ Վարդանյաններին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ նրանց տեղափոխել ոստիկանության բաժին: Այս մասին հեռախոսով Aravot.am-ին հայտնեց Սիլվա Վարդանյանի որդին՝ Հայկը:
Ժամը 16.40-ի դրությամբ Վարդանյաններից ոչ ոք նախագահի նստավայրի դիմաց չէ, իսկ մեր հեռախոսազանգերը անջատվում են անմիջապես: Հայտնի չէ, թե որ բաժին, ովքեր եւ ուր են տարել այս ընտանիքին:
Հացադուլը եւ ծայրահեղ միջոցներն ուղղված էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի կողմից երեկ կայացրած վճռի դեմ՝ Վարդանյանների բնակարանի վարձակալը նոտարական եւ այլ գրասենյակների միջոցով կեղծել էր փաստաթղթեր, բնակարանը վաճառել Իրանի քաղաքացու, իսկ Վարդանյանները հայտնվել են դրսում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ