Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում

Փետրվար 21,2014 16:47

Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում կարգախոսով «Dasaran.am» կրթական ծրագիրը այս մրցույթին ներգրավեց ՀՀ 10 մարզերի դպրոցների աշակերտներին, ծնողներին և ուսուցչական անձնակազմին:

Ս.թ. փետրվարի 21-ին, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, Կրթության ազգային ինստիտուտի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության երկրորդ փուլը, որի ընթացքում հայտնի դարձան ՀՀ տասը մարզերի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների շարքում:

«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանում Ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները: Այդ նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել դրանք Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը: Մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ «Dasaran.am»Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ և այլք: Միջոցառմանը ներկա էր նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով պատիվ ունեցավ հաղթողներին փոխանցել մրցանակները:

Երասխ գյուղի միջնակարգ (Արարատի մարզ), Ապարան քաղաքի ավագ (Արագածոտնի մարզ), Շաքի գյուղի միջնակարգ (Սյունիքի մարզ), Կարմիրգյուղ գյուղի թիվ 2-րդ միջնակարգ (Գեղարքունիքի մարզ) դպրոցները արժանացան գլխավոր մրցանակների` համակարգիչների: Նորավան գյուղի միջնակարգ (Արմավիրի մարզ) դպրոցը ևս, որը հաղթող էր ճանաչվել առցանց քվեարկության միջոցով, պարգևատրվեց համակարգչով:
Այսպիսով ևս 5 դպրոցներ «Dasaran.am» կրթական ծրագրի շնորհիվ համալրվեցին համակարգիչներով, իսկ 25 դպրոցներ ստացան խրախուսական մրցանակներ ու պատվոգրեր` ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Համակարգչի ընտրությունը որպես մրցանակ պատահական չէ, քանի որ հաշվի է առնվել մրցույթին մասնակցած դպրոցներում էլեկտրոնային մատյանի ակտիվ կիրառումը խրախուսելու հանգամանքը:

«Dasaran.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728