«Հայաստանը դեռ Եվրոպայի խորհրդի անդամ է, և այն ծրագրերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, ինչպես նաև մեր կառավարությունը, նա պետք է հետևի դրանց, դրանք չեն փոխվել»,-Aravot.am-ի հարցին`ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցությունը չի՞ խոչընդոտի Հայաստանին Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային իրավունքի կիրառման հարցում, այսպես պատասխանեց Դանիայի Արտաքին գործերի նախարարության ստորաբաժանման ղեկավար Օլե Ռասմուսենը:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հարցում նա խնդիր չի տեսնում և այսպես է կարծում. «Ես կարող եմ կրկնել այն, ինչ հայտարարել է մեր կառավարությունը և Եվրամիությունը: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը: Մենք շարունակում ենք Հայաստանին աջակցել այնպես, ինչպես դա արել ենք մինչ այժմ»:
Կապված Մաքսային միության անդամակցությունից բխող սահմանափակումների հետ, պարոն Ռասմուսենն այսպիսի կարծիք հայտնեց. «Չեմ կարծում, որ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցումը կսահմանափակի ՀՀ կառավարությանը կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական նախադեպային իրավունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ