ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը քիչ հետո կհանդիպի արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալի՝ Տիգրան Ասատրյանի հետ:
Վերջինը հանցաշխարհում հայտնի՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով է ներգրավված եւ մեղադրվում է ապօրինի զենք ու զինամթերք պահելու, ինչպես նաեւ առանձնապես ծանր հանցագործության պարտակման համար:
Պաշտպանն ասաց, որ Տիգրան Ասատրյանը բացատրություն, ցուցմունք չի տվել, չի ընդունում իրեն մեղսագրվածը:
Փաստաբանն Aravot.am-ին հայտնեց նաեւ, որ արդեն ստացվել են դատարանից նյութերը, փորձաքննություններ են անցկացվել, եւ գալիք շաբաթվանից պատրաստվում է, ըստ այդ փաստաթղթերի, բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի որոշումը:
Կարդացեք նաև