ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը կսկսվի երկուշաբթի՝ փետրվարի 24-ին: Դատաքննությունը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:
Ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող Արթուր Հովհաննիսյանի գործով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ինչպես եւ վարույթը կարճելու նպատակով, իր աշխատասենյակում ստացել է 1000 դոլար կաշառք: