Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Գրիգորյանի`պետք չէ ստեղծել գազի հարցերով զբաղվող նոր հանձնաժողով (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 15:29

Այսօր հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ դեմ արտահայտվեց ՀՀ վարչապետի`գազի ծախսի հետ կապված հանձնաժողով ստեղծելու առաջարկին.

«Այդ հանձնաժողովի առաջարկի գաղափարը ծնվել է մի մարդու մոտ, որը ղեկավարում է նման մի հանձնաժողով: Եթե տեղյակ եք`առաջարկությունը արել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: Էդ մարդը երեկ ասաց, որ իր հանձնաժողովը գոյություն չունի, չկա, իր հանձնաժողովին ոչ ոք չի վստահում, իր հանձնաժողովը որևէ բան չի անում, բերեք ստեղծենք մեկ այլ հանձնաժողով, որը հասարակության մոտ կարող է հավատ ներշնչել, և որի ասված ուսումնասիրությունները հանրությունը կարող է ընկալել:

Սա նշանակում է, որ մեր պետական կառավարման համակարգում, մասնավորապես`գազի խնդրի վերաբերյալ կա բաց: Որովհետև պետականորեն ստեղծված հսկայական հանձնաժողովը, որը մեր գրպանից սակագնով նախատեսված հսկայական գումարներ է ստանում, ինքը չի կարողանում որևէ գործառույթ իրականացնել, իրեն հասարակությունը չի վստահում, և այդ պարագայում, ինքը, մնալով իհարկե, առաջարկում է ստեղծել մեկ այլ հանձնաժողով»:

Ա.Գրիգորյանը համարում է, որ նոր հանձնաժողով ստեղծելը մեր երկրի համար լրացուցիչ ծախս է, որի իմաստը ընդհանրապես չկա. «Հանձնաժողովը ստեղծում են ոչ թե խնդիրը ուսումնասիրելու, քննարկելու, այլ հանձնաժողովը ստեղծում են կալորիականություն ստուգելու համար, որ ընդհանրապես պետք չէ:

Մանրամասները`տեսանյութում

Պրն. Գրիգորյանը հավելեց, որ մեր հանրապետությունում գազի խնդիրը վաղուց դուրս է եկել տնտեսական և սոցիալական ոլորտից, և դարձել է քաղաքական խնդիր. «Գազի խնդիրը բնակչի համար, քաղաքացու համար զուտ սոցիալական և տնտեսական խնդիր է` ես ուզում եմ ունենալ, օգտագործել այնքան գազ, որ ինձ բավարարի և ուզում եմ ունենալ այնքան սոցիալական վիճակ`գումար, որ կարողանամ դրա դիմաց հեշտությամբ վճարել: Սա է ամբողջ խնդիրը»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728