Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ, ընթանում է Սպիտակի բնակիչ Ս. Դարչինյանի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ս. Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերից 2013թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Ս. Դարչինյանը նախկինում դատված է եղել:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ