Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014թ.-ը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի

Փետրվար 21,2014 15:06

«Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ընթանում է պայքար ոչ ինֆեկցիոն և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ: Մենք ուզում ենք 2014 թվականին կրկնապատկենք այն, ինչ արել ենք»,- այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Ասուլիսին ներկա էին նաև ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջապահության բաժնի պետ Լուսինե Քոչարյանը և հեռուստամեկնաբան Դավիթ Պետրոսյանը: Նրանք խոսեցին առողջապահության նախարարության 2014թ.-ի գերակա ուղղություն հայտարարված առողջ ապրելակերպի ծրագրերի մասին:

«Աշխարհի բոլոր երկրները կիրառում են մեթոդներ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ, քարոզում են առողջ ապրելակերպ, քանի որ սա քիչ ծախսատար, բայց արդյունավետ միջոց է: Մենք մշակել ենք առողջ ապրելակերպի ռազմավարական ծրագիր, որը ունենալու է օրենսդրական բարեփոխումների բաժին: Այն ուղղված է լինելու գովազդի ՀՀ օրենքի փոփոխություններին, ալկոհոլի դեմ պայքարելուն, արագ սննդին, իրականացնելու ենք միջոցառումներ, որոնք սահմանափակելու են ՀՀ տարածքում արագ սննդի և գազավորված ըմպելիքների վաճառքը հատկապես կրթական հաստատություններում: 2-րդ բաժինը կրթական միջոցառումների բաժինն է, իսկ երրորդը ուղղված կլինի դպրոցականներին, քանի որ կարևոր է աշխատել հենց դեռահասների հետ: Ծրագիրը կներկայացվի կառավարությունում և ընդունվելուց հետո կիրականացվի»,- ասաց Լ. Քոչարյանը:

Բանախոսներն ասացին, որ առողջ ապրելակերպը ներառում է տարիքին համապատասխան ֆիզիկական ակտիվությունը, առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահման նվազումը և այս սովորույթները պետք է ձևավորվեն վաղ հասակում:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728