Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ընդդիմադիր գործընկերներին հիշեցնում է համատեղ աշխատանքի արդյունքները

Փետրվար 21,2014 14:47
hermin nagdalyan

ՀՅԴ-ական պատգամավոր` Արմեն Ռուստամյանը նշել էր, որ ժողովուրդը չպետք է միայն իշխանությունների տեսակետը լսի, որն ամեն առիթով իրեն գովերգում է, այլեւ ընդդիմության կարծիքը: Այս առիթով էլ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը նկատեց. «Առաջարկում եմ մեր գործընկերներին արդարության դեմ չմեղանչել եւ համաձայնել, որ մեր ժողովուրդը ընդդիմության կարծիքը լսելու, իշխանությանը հակառակ դիրքորոշում իմանալու հրաշալի հնարավորություններ ունի: Իզուր չէ, որ մամուլի ազատության իմաստով մեր երկիրը հիմա ամենաառաջավորների շարքում է, եւ այդ հարցում եւս կա իշխանությունների դիրքորոշման արգասիքը: Եվ մեր ընդդիմադիր գործիչները յուրաքանչյուր հարցի շուրջ, ինչպես նաեւ կոնկրետ այս՝ պարտադիր կուտակայինի, հնարավորություն ունեին եւ ունեն իրենց կարծիքները, տեսակետները, մտահոգությունները հնչեցնել բազմաթիվ ԶԼՄ-ներով, խորհրդարանում, ցույցերի ժամանակ եւ այլն: Ուրեմն՝ այնպես չէ, որ ժողովուրդը միայն իշխանությունների տեսակետն է լսում, ես կասեի՝ նույնիսկ հակառակը, հատկապես այս նույն պարտադիր կուտակայինի հարցով, որով կարծում եմ՝ ժողովրդին ճիշտ մատուցելու, մեկնաբանելու եւ ներկայացնելու գործում իշխանությունը, այնուամենայնիվ, իր բացն ունեցավ: Քանզի սա մի արմատական եւ ծավալուն բարեփոխում է, որի դերը եւ նշանակությունը չափազանց մեծ է յուրաքանչյուր մարդու եւ ընտանիքի, սերունդների, տնտեսության եւ պետության համար: Եվ այդ առիթով ուզում եմ մեկ օրինակ բերել, որ հետպատերազմյան Գերմանիայի «տնտեսական հրաշքի» հեղինակ խոշորագույն լիբերալ-բարեփոխիչ Լյուդվիգ Էրհարդն իր բարեփոխիչ ծրագրերը բացատրելով՝ անցավ ողջ Գերմանիայով եւ աշխատեց, որ դրանք հասու լինեն յուրաքանչյուր քաղաքացու եւ ընտանիքի, եւ ինքն էլ ասում էր՝ «ես պատրաստ եմ համոզել յուրաքանչյուր առանձին վերցրած գերմանացու մինչեւ…»: Իսկ Դուք ասում եք, թե ինչու է հանրապետության նախագահը հասարակական կազմակերպության համագումարում պատասխանում մարդկանց հարցերին»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ակնարկել էր, որ նախագահի կողքը չկան լավ խորհրդատուներ, ովքեր իրավիճակին ադեկվատ պատասխաններ ունեն, իսկ նախագահի՝ ԵԿՄ համագումարի ելույթն էլ որակել էր «բարկացած», ինչը ըստ նրա՝ վկայությունն է այն բանի, որ մեր վիճակը լավ չէ: Ընդդիմադիր պատգամավորի այս տեսակետին էլ տիկին Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Նախ՝ ուզում եմ հարգարժան գործընկերոջս հիշեցնել, որ այս արմատական բարեփոխումների վրա աշխատել են տասը տարուց ավելի, բազմաթիվ մասնագետներ (այդ թվում եւ Ձեր կուսակից ընկերները), կառավարություններ, փորձագետներ եւ այլն, եւ խոսել նախագահի այսօրվա խորհրդատուների մասին ու նրանց թերագնահատել, կարծում եմ՝ բացարձակ անհիմն է եւ անտեղի: Ինչ վերաբերում է բարկանալուն, էմոցիաների եւ դրանց հիման վրա եզրակացնելուն, որ մեր վիճակը լավ չէ, ապա ավելի ճիշտ կլինի գրբացի դիմեք»:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    տիկին հերմինե , գեղական կլուբում ձեր ,,պաշտելի,, անձի նախորոք պատրաստված ու անգիր արած վիկտորինան լավ կլինի չհիշատակեք, քանզի այն մեր երկրի մեծագույն ամոթն է…
    իսկ դու էլ ակնհայտորեն խիստ անհանգստացած ես քո բիզնեսի համար…
    ( այբուբենի մեծատառերը ձեզ համար չեն )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728