Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդանյանները կդիմեն հացադուլի եւ նախագահականի դիմաց պատրաստվում են ինքնահրկիզման

Փետրվար 21,2014 14:06

Այսօր ժ.16.00-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ են հայտարարելու Սիլվա Վարդանյանի ընտանիքը, որդին՝ իր մանկահասակ երեխաներով, եղբայրը, հարազատները:

Պատճառը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի երեկ կայացրած վճիռն է եղել:
Սիլվա Վարդանյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ Սերոջ Ղուկասյանի, Հովհաննես Բաղդոյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի գործակալության ՊԿ Երեւանի ՏՍ-ի՝ բնակարանի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու մասին:

Ս.Վարդանյանն ասում է, որ տան վարձակալին ստացական-համաձայնագիր էր տվել տունը օգտագործելու, առանց որեւէ հիմնարար փոփոխություններ կատարելու մասին:Մինչդեռ վարձակալը նոտարական գրասենյակի միջոցով կեղծել է լիազորագիրը, տունը վաճառել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի՝ Սերոջ Ղուկասյանին:
Դատական գործընթացների ժամանակ այդպես էլ պատասխանող կողմը դատարան չի ներկայացել, իսկ Վարդանյանի հայցը մերժվել է:

Դատարանը դատական քննության ժամանակ բավարարել էր միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին դիմելու, դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու կողմի միջնորդությունը: Փորձագետները պետք է պատասխանեին, թե համաձայնագրի տակ ում ստորագրությունն է դրված, առկա ձեռագրերն ումն են, ինչպիսի ժամկետ ունեն 2010թ.սեպտեմբերի 1-ին կնքված հայցվորի ստորագրությունը:

Այս համաձայնագրի հիման վրա Վարդանյանների ընտանիքը հայտնվել է փողոցում, քանի որ բնակարանը ձեռքերից խլել են:

Ի դեպ, դատարանը հարց էր տվել նաեւ փորձագետներին, թե արդյոք դատարանին ներկայացրած հայցվորի ձեռագիրը համընկնում է վերոնշյալ փաստաթղթերի տակ եղած ձեռագրին:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2013թ.նոյեմբերի 21-ին ավարտված փորձաքննության եզրակացության համաձայն, «Հետազոտելի ձեռագիր գրառումները Սիլվա Վարդանյանի ձեռագրի նմուշների հետ համեմատելիս պարզվեց, որ դրանք տարբերվում են կապակցվածությամբ», եւ նշվել են «մասնավոր հատկանիշները», որոնցով տարբերվել է ձեռագիրը:

Ի դեպ, մասնագետները կարող են հասկանալ , թե ինչ ասել է հետեւյալ ձեւակերպումը.«Թվարկված տարբերվող հատկանիշները կայուն են, էական եւ բավարար, հանգելու այն եզրահանգման, որ հետազոտելի ձեռագիր գրառումները չեն կատարվել Սիլվա Վարդանյանի կողմից, այլ կատարվել են այլ անձի կողմից»:Այսինքն, կա կրիմինալ:
Վարդանյանները չեն հավատում արդարադատությանը, եւ ասում են , որ գնալու են ծայրահեղ քայլերի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728