Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը դեկտեմբերին նախատեսում է նախագահական ընտրություններ. Եֆրեմով

Փետրվար 21,2014 13:44

Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը նախատեսում է նախագահական արտահերթ ընտրություններ՝ այս տարվա դեկտեմբերին, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների քվեարկություն՝ սեպտեմբերին, հայտնել է Ուկրաինայի «Տարածաշրջանների կուսակցություն» իշխող խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը ուկրաինական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

«Ժամը 12:00-ին (Երևան՝ 14:00) կնախաստորագրվի համաձայնագիրը, որը պատրաստվել է այս գիշեր: Հետո դրա շրջանակներում այն կստորագրի նախագահը և ընդդիմությունը, և, ըստ երևույթին, կնախաստորագրի Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Ռուսաստանը», – ասել է Եֆրեմովը ուրբաթ առավոտյան՝ ավելացնելով, որ համաձայնագիրը ստորագրելուց 48 ժամ անց պետք է հին սահմանադրություններից մեկին՝ կամ 2004թ. կամ 1996թ., անցնելու օրենք ընդունվի:

«Այնուհետև կամրագրվի սահմանադրության քվեարկության կարգը ու եթե սահմանադրությունը քվեարկության դրվի սեպտեմբերին, ապա դեկտեմբերին կլինեն նախագահական ընտրությունները», – բացատրել է պատգամավորը:

Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարգավորման համաձայնագիր նախաստորագրելու համաձայնությունը ձեռք է բերվել ուրբաթ օրը Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության և Ռուսաստանի ներկայացուցիչների նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728