Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Սպառողը պետք է վստահ լինի, որ գնում է իսկական ոսկի» (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 13:41

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը եւ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ներկայացնում էին ոսկու իրացման կետեր կատարած իրենց այցի արդյունքներն ու եզրակացությունները:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ դեռեւս նախորդ տարվանից իրենց կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ էր ստանում սպառողներից՝ ոսկու որակի հետ կապված:

Պրն Պիպոյանը նաեւ ներկայացրեց, որ 2006 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել, որ կանոնակարգում էր ոսկու վրա տարբերանշանի եւ հարգադրոշմման ձևերը:

Համաձայն այն որոշման՝ կամայական ոսկու զարդի վրա պետք է դրոշմված լինի Սասունցի Դավիթը եւ համապատասխան ոսկու կամ արծաթի հարգը. «Ոսկու հարգադրոշումը եւ տարբերանշանումը պետք է կատարի լիցենզավորված ընկերություն: Պետք է դրոշմված լինի կոդը եւ, ըստ այդ կոդի էլ, կարելի է որոշել, թե որ ընկերությունն է լիցենզավորում ապրանքանիշի հարգը»:

Սակայն, ոսկու իրացման կետերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, պրն Պիպոյանի պնդմամբ, զավեշտալի էին. «Եթե որեւէ մի տեղ մենք տեսնում էինք Սասունցի Դավթի պատկերի նման տարբերանշան, կամ հարգադրոշում, որտեղ թվերը ամբողջությամբ էին պատկերված, ուրախանում էինք: Ոչինչ գրեթե տեսանելի չէր, կամ էլ ընդհանրապես նման չէր»:

Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ այդ դրոշումները կատարվել են լազերային տպիչի օգնությամբ, որը արտադրվել է ռուսական Макрон-Т ընկերության կողմից. «Այդ ընկերությունը անգամ ասում է, որ իրենք դրանից լավ որակ չեն կարող ստանալ: Իսկ մեր երկրում էլ այլ ընկերության լազերային տպիչներ չկան: Մեխանիկական տպիչներին էլ ետ վերադառնալը քարի դար է»:

Բանախոսների պնդմամբ՝ ոսկու իրացման կետերում տնտեսվարողներն ասում են, որ իրենց չեն թողնում այլ ընկերություններում լիցենզավորել ոսկին:

Պրն Պիպոյանի կարծիքով, քաղաքացուն միայն հետաքրքրում է, որ ոսկին գնելուց այն լինի որակով, սակայն նման դրոշմման դեպքում արդեն կասկածներ են առաջանում, արդյոք այն իսկակա՞ն է, թե՞ ոչ:

 

tarberanshan

Նա պնդում է, որ այս դաշտում վերահսկողությունը շատ թույլ է եւ պետք է, առաջին հերթին, ուժեղացնել վերահսկողությունը եւ չնչին խախտման դեպքում տուգանք նշանակել. «Մենք, որպես սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություն, պետք է ոսկու իրացման կետերում խնդիր դնենք մեր առջեւ եւ այնպիսի տաղավարներ բացենք, որը հնարավորություն կտա սպառողին ոսկին գնելուց ստուգել, արդյոք այն իսկական է եւ քաշն էլ համապատասխանո՞ւմ է նշված քաշին, թե՞ ոչ»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728