Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական մեխանիզմները չեն գործում

Փետրվար 21,2014 13:45

Ուկրաինայի վերջին իրադարձությունները, բացի ամեն ինչից, պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ հետեւանքների կարող է բերել քաղաքական համակարգ չունենալը: Այդ համակարգի առկայության դեպքում իշխանությունն ու ընդդիմությունը գտնում են ելք՝ ցանկացած ճգնաժամից: Ինչո՞ւ՝ որովհետեւ արտացոլում են այն քաղաքացիների շահերը, որոնց բախման պատճառով առաջանում են ճգնաժամային իրավիճակներ: «Արտացոլելու» հիմնական գրավականներն են նորմալ, հասարակության համար ընկալելի ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքական գործիչները դառնում են քաղաքացիների վերոհիշյալ խմբերի պատվիրակները:

Արդյոք Վիկտոր Յանուկովիչը, նրա որդին (որն, ասում են, բոլոր լուրջ բիզնեսներում «փայ» է մտնում), նրա դոնեցկյան «ախպերությունը» «Ուկրաինայի կեսի» պատվիրակնե՞րն են: Եվ արդյոք Կլիչկոն, Յացենյուկը, Տյագնիբոկը, ինչպես նաեւ ընդդիմադիր օլիգարխ եւ Մայդանի գլխավոր հովանավոր Պյոտր Պորոշենկոն ներկայացնո՞ւմ են «Ուկրաինայի մյուս կեսի» շահերը: Իհարկե՝ ոչ: Իսկ քանի որ չեն ներկայացնում, ինչ էլ պայմանավորվեն իրար հետ քաղաքական գործիչների այդ երկու խմբերը, ուկրաինացիների համար այդ պայմանավորվածությունները որեւէ նշանակություն չեն ունենա:

Հենց սա էլ նշանակում է քաղաքական համակարգի բացակայություն: Իսկ այս պայմաններում սուր ճգնաժամի դեպքում ամբոխին եւ նրա ոչ քաղաքական լիդերներին այլեւս հնարավոր չէ կանգնեցնել: Եվ այստեղ սկսվում են անարխիան եւ «պոգրոմները», իսկ դիմակայությունը ձեռք է բերում քաղաքացիական պատերազմի հստակ ուրվագծեր:
Ճգնաժամը քաղաքական մեթոդներով չլուծելու խնդիրը, ինձ թվում է, առաջնային է, հիմնական, իսկ Ռուսաստանի կամ Արեւմուտքի շահագրգռվածությունները՝ ածանցյալ: (Ի դեպ, Հայաստանում էլ է ճիշտ այդպես. խնդիրը մեր մեջ է, ոչ թե Պուտինի կամ Օբամայի): Իհարկե, զավեշտալի է, երբ աշխարհաքաղաքական խաղացողները ներկայացնում են ճշմարտության ուղիղ կեսը: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ ցուցարարները խաղաղ կանգնած էին Մայդանում, իսկ «Բերկուտը» նրանց վրա հարձակվեց՝ հրազեն կիրառելով: Դա մասամբ ճիշտ է, բայց հրազենային վնասվածքներից մահացել են նաեւ ոստիկանները: CNN-ը կամ BBC-ն լռում են նաեւ այն մասին, որ Արեւմտյան Ուկրաինայում ամբոխը հարձակվում է վարչական շենքերի վրա եւ ծեծելով, խոշտանգելով ստիպում շրջանի ղեկավարներին հրաժարական տալ:

Որեւէ մեկը քաղաքական գործիչներից՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, բնականաբար, չէր ցանկանա, որ իրավիճակը զարգանա այդ ուղղությամբ: Բայց նրանք այլեւս չեն վերահսկում իրավիճակը, քաղաքական մեխանիզմներն այլեւս չեն գործում:

Հավանաբար, իրավիճակի որոշակի լիցքաթափմանը կարող է նպաստել Յանուկովիչի հրաժարականը: Բայց դա ակնհայտորեն բավարար չէ: Ով էլ լինի Ուկրաինայի ղեկավարը, սպիպված կլինի երկրում տարրական կարգուկանոն հաստատել: Այս իրավիճակում հնարավո՞ր է դա անել՝ առանց արյուն թափելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    «Ճգնաժամը քաղաքական մեթոդներով չլուծելու խնդիրը, ինձ թվում է, առաջնային է, հիմնական»:

    Քանի դեռ դանակը ոսկորին չի հասել, համոզված են, որ «մեր դեմ խաղ չկա»: Մինչդեռ գալիս է մի գեղեցիկ օր, երբ դանակը արագ ու աննկատ մխրճվում է ցողունային բջիջների մեջ: Բա այդքան ծախսը ափսոս չի՞:

  2. David says:

    Ձեզ ոչինչ պետք չէ ցողունային խոտանը գուրգուրեք, փայփայեք, մինչև …
    Հանձնում ընդունում, էլի…

  3. Բոլոր այն երկրները, որտեղ բնականոն իշխանափոխությունը ընտրությունների միջոցով չի գործում, գտնվում են ռիսկային գոտում; Որքան ժամանակ է պետք, որ առաջին հերթին դա հասկանա կաշառքով քվեարկող ժողովուրդը և կեղծարար ադմինիստրատիվ ռեսուրսի մասը կազմող պետական կառույցների աշխատողները, դժվար է ասել; Երևի նույնքան, որքան պետք եղավ ժողովրդավար երկրներին; Ոչ ոք ուրիշի սխալներից չի սովորում; Այնպես որ լցվենք համբերությամբ և գոնե մի կերպ խուսափենք Ուկրաինայի ճակատագրից;

  4. Hayk says:

    А еще критикуют наши СМИ((((! Я очень разочарован тем, насколько не правдиво было информация в моем любимом “Евроньюс”! Больше не буду смотреть,раз так бессовестно врут! А про украинцев даже представить не мог, что среди них так много дикарей и варваров!!

  5. Գալուստ Ենոքյան says:

    Վերջին ուրախալի լուրերը համոզում են որ Հերոսկան Ուկրաինական Ժողովրդի Հաղթանակը կարծես ապահովված է…Մարդիկ իրենց արյունով ամրագրեցին իրենց ապագա Արժանապատիվ կյանքի գրավականները…այս ամենը ազդարարում է Պուտինյան ԿԳԲ իստական «ավազակախմբի» մայրամուտի սկիզբը…հույսով եմ մեր ժողովուրդը եվս կարթնանա եվ իր Նոր Սահմանադրությամբ կապահովի այն ճիշտ քաղաքական մեխանիզմները , որոնցով իշխնությունը կլինի ժողովրդի ԾԱՌԱՆ…այլ ոչ թե հակառակը…ՆԶԱՐՆԵՐԻ վերջը գալիս է…Խորհրդական Հանրապետությունը, անկաշառ ընտրությունները…կապահովեն որ բոլորը օրենքի առաջ հավասար լինեն…Իհարկե ցավակցելով ընկած հերոսների ընտանիքներին, միեվնուն ժամանակ Շնորհավորում եմ Բոլոր Ազատասեր Ուկրաինացի, Ռուս, Հայ եվ բոլոր ազատասեր մարդկանց այս աննախադեպ Հաղթանակի առթիվ,որը ամենալավ նվերն էր այս նոր տարում… տարոսը մեր ժողովրդին…

  6. կայծակ փալանճեան says:

    Տեսեք ինչ յ կատարւում նաեւ Վէնէցուէլա…կրաինան էլ մէկ ուրիշ ապացոյց:Մեզ Հայերիս եւ ոչ մէկը պատշաճ է :Մենք պիտի գնանք ‘Է Վ Բ Լ ՈՒ Ց Ի Ա -ի ճամբով..հարկ է լուսաբանութիւններ:
    Ա.- Թոշակներից կուտակային կամ աւելի տարբեր բնութագրութեամբ: տոկոսային պակսեցում Գործատեղերում…..շատ երկրներում ամրակրւած է եւ գործում է սահուն կերպով Դեռ երկար տարիներից առաջ: Իսկ ինչիւ հայաստանում դա լաւ չը բացադրւեց ՆԱԽՔԱՆ ՕՐԷՆՔԻ անցկացնելը…մի թնջուկ: Հարկ էր երկար ամիսհեր քիչ քիչ Ժողովուրդին ոչ միայն բացադրել նոյնի առավելութիւնները,այլ նաեւ ՔԻՒՍ կողմից մեր Կառավարական Անձինք….յատկապէս Ազգային Ժողով երկար Նիստերու դնել վերցնել ՀԱՐՑԻ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԸ…
    Նամանավանդ-նախապէս մի որոշ-այսպէս ասած-տոկոսի հաւելում խօստանար բոլոր նրանց որ կը համաձայնւէին ՀԻՆԳ տոկըս մէկդին դնել(Ռոճիկներից պակսեցնելով ՅԱՏՈՒԿ ՄԻ ՀԻՄՆՆԱՐԿԻ ՄԷՋ ԿՈՒՏԱԿՒԷՐ(Հասոյթաբեր) այո դա կարելի է կիարկել Երկրի ԿԷՏՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ մօտ իսկ մի ՅԱՏՈՒԿ ՀԱՇԻՒ ԲԱՆԱԼՈՎ…..
    Հինկ տոկըս Հաերենիքի մեր (փոքր ռոճիկներ) ստացողների համր ՇԱՏ ՄԵԾ ԿՈՒՄԱՐ Է ԵՐԲ ՏԱՐԷԿԱՆ Է ՀԱՇՒՈՒՄղղ
    Թողնենք որ Նիստ Գումարէն այս առթիւ-Եթէ ներկայացրածս-Ծերակոյտ-հիմնւի ՀԻՄԱՅ ԻՍԿ կը վերաքննւի Որէնքը եւ պատշաճ որոշումներ կայացնելով թշթածրարը կրկին Ազգաէին Ժողով ուղարկելով կը քննւի եւ վերոնշեալ փաթովութիւններ կը մտցւի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728