Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ապօրինաբար քրեական հետապնդո՞ւմ է իրականացվել

Փետրվար 21,2014 13:24

«ՀԱԿ ակտիվիստները, որոնց տարել են ոստիկանություն՝ զուտ հասարակական կարգ են խախտել: Դա վարչական բերում էր, բայց մատնահետքեր են վերցրել, մեղադրական բնույթի հարցեր տվել: Սրանք քրեական հետապնդման տարրեր են»,-Aravot-ի հարցին` որքանո՞վ է ՀՀ-ում կիրառվում եվրոպական նախադեպային իրավունքը, այսպես պատասխանեց փաստաբան Արա Ղազարյանը:

Նա վստահեցրեց, որ նման իրավիճակ տարիներ շարունակ գրանցվում է, կարելի է այդ գործերն առանց քննության եվրոպական դատարան տանել: Այնուհետև մանրամասնեց. «Եվրոպական նախադեպային իրավունքի կիրառման տեսանկյունից ունենք Վճռաբեկ դատարանի խափանման միջոց կալանք լավ նախադեպեր, որոնք մեր պրակտիկայում չեն կիրառվում: Կարևոր հարցը, որ ինձ հուզում է, վարչական բերում ընթացակարգն է, որը ՀՀ-ում աղավաղվում է: Այստեղ նախադեպային իրավունքը կարող է մեծ դերակատարություն ունենալ, որտեղ Վճռաբեկ դատարանի նախադեպը մեզ պետք կլինի, որ դիրքորոշում արտահայտի սրա վերաբերյալ: Այնպես, ինչպես ոստիկանությունն է դա իրականացնում, դա ցույց է տալիս, որ աղավաղվում է դրա իրական նպատակը: Գտնում ենք, որ շատ գործերով իրականում վարչական վարույթի քողի տակ քրեական հետապնդում է իրականացվում»:

Aravot.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք այն պնդումը, որ ՀԱԿ ակտիվիստներից իրավունք չունեին մատնահետքեր վերցնել, հիմնավոր համարո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Պիտի այս դեպքում օրիգինալ չլինեմ և ասեմ, որ ես ձեռնպահ եմ մնալու գնահատականներ տալուց այնպիսի գործերի, որոնք դատական ատյաններում են: Իմ ցանկացած խոսք կարող է ազդել նախաքննության ընթացքի կամ դատական իշխանության վրա: Թույլ տվեք` այդ սկզբունքը չխախտեմ: Մի օր, երբ այլևս նախարար չեմ լինի, ինչպես նախկինում, կվերլուծեմ այդ հարցերը»:

Մեր դիտարկմանը`նախարարի պաշտոնը կաշկանդո՞ւմ է պարոն Թովմասյանին, նա պատասխանեց. «Ոչ թե կաշկանդում է, այլ քո առաջ սահմանափակումներ է դնում` պաշտոնից ելնելով: Ինչպես սովորական առօրյայում չես կարող քեզ ավելի ազատ պահել, այնպես էլ նման դիրքորոշումներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728