Սպիտակ քաղաքում ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակից, այսօր առավոտյան հեռացվել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» ուկրաիներեն գրությամբ թռուցիկները, որոնք ակցիայի շրջանակներում մի քանի ակտիվիստներ փակցրել են Յանուկովիչի ազգանունը կրող ցուցատախտակի վրա։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։
«Այս գիշեր մի քանի հոգի, բայց ոչ սպիտակցիներ, թղթեր են փակցրել, բայց առավոտյան դրանք արդեն չեն եղել», – ասել է նա։
Նյութի մանրամասները կարդացեք epress.am -ի կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ araratnews.am