Հատված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը նպատակ ունեն հանդես գալ «մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով, այժմ էլ պատրաստվում են անցկացնել համատեղ հանրահավաք: Փաստորեն «մարտի 1»-ի շուրջ համախմբվում են ուժեր, որոնք ժամանակին եղել են բարիկադի տարբեր կողմերում, ծայրագույն մեղադրանքներ ուղղել մեկմեկու: Նման համախմբումը ի՞նչ գնահատականի է արժանի` քաղաքական զավե՞շտ, թե՞ հիշողության կորուստ:
-Դուք շատ մեղմ գնահատական տվեցիք, կասեմ ավելին. այստեղ բարոյականության խնդիր կա, հետեւաբար «մարտի 1»-ի շուրջ նրանց համախմբումը կբնորոշեմ որպես անբարոյականություն: Խոսքս առաջին հերթին վերաբերում է ՀԱԿԿ-ին:
Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու` «մարտի 1»-ի դեպքերը տեղի չէին ունենա, եթե չլիներ ներկայումս ոչ իշխանական համարվող ուժերի քաղաքական աջակցությունը: Իսկ այսօր նրանք հանդես են գալիս «Մարտի 1»-ի հանձնաժողովի ստեղծման ջատագովների դերում, խոսքս «Բարգավաճ Հայաստանի» ու Դաշնակցության մասին է:
Մեկ փաստ հիշեցնեմ, «մարտի 1»-ի փաստահավաք խմբի տվյալների համաձայն, սափրագլուխների ամենամեծ բանակը ոտքի էր հանել Հայաստանի օլիգարխիան ներկայացնող քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, եւ այսօր սափրագլուխների հովանավորը հանդես է գալիս որպես մարտի 1-ի տուժածների գործընկեր: Ահա ինչու մեր կուսակցությունը որոշել է չմասնակցել «մարտի 1»-ի հանրահավաքին:
Կարդացեք նաև
Կուսակցության անդամներն ազատ են իրենց անհատական որոշումը կայացնելու հարցում, մարդիկ կլինեն, ովքեր կցանկանան ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանի մոտ, գուցեեւ մասնակցել հանրահավաքին, բայց ոչ որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ: Ինքս որպես կուսակցության ղեկավար եւ մարտի 1-ին տուժած անձ, չեմ մասնակցելու այդ հանրահավաքին, որովհետեւ նրա շարքերում «մարտի 1»-ի դահիճներն են:
–Մինչդեռ, ինչպես ասացիք, «մարտի 1»-ի դահիճներից մեկը` ԲՀԿ–ն, այսօր հանձնաժողովի ստեղծման ամենաակտիվ ջատագովն է, ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք պնդելու են, որ ոչ միայն ստեղծվի հանձնաժողովը, այլեւ այն գործի բաց ու հրապարակային, քննելով բոլոր անպատասխան մնացած հարցերը: Ինչո՞վ կբացատրեք ԲՀԿ–ի նման համարձակ պահվածքը:
-«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մեկ անգամ արդեն նախաձեռնվել է, սակայն մերժվել քաղաքական մեծամասնության կողմից: Կարծում եմ, այս նախաձեռնությունը եւս հերթական կուլիսային «բազարների» հետեւանքով ձեռք բերված համաձայնություն է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համարձակությանը, ապա այս ուժը միայն այն ժամանակ է համարձակորեն խոսում, երբ նրան տրվում է այդ հնարավորությունը: Հայաստանյան քաղաքական դաշտի «որակները» հայտնի են ամենքիս, հնարավո՞ր է, որ քննադատական խոսք ասեն մարդիկ, ովքեր մեծ ունեցվածք ունեն, այսինքն՝ կորցնելու շա՜տ բան ունեն: Համոզված եմ, որ այդ օլիգարխիկ կառույցը` ԲՀԿ-ն, որն այսօր ոչ իշխանական ուժի անվան տակ է հանդես գալիս, ստացել է երաշխիքներ, որ իր ունեցվածքը չի կորցնելու, խոսելու է այն չափաբաժնով, որքան իրեն թույլատրվում է:
Մյուս կողմից, կարծում եմ, իրենք համոզված են, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, միեւնույն է, որեւէ բան չի բացահայտելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Իսկ դու ,,ինքնահաստատման,, զուր փորձեր ես կատարում հակառա?կ ճամբարում….