Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկական արկղ գարեջրի վրա գրազ են եկել, թե Սոչիի օլիմպիական խաղերում Կանադայի եւ ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հավաքականների՝ միմյանց հետ հանդիպելու դեպքում, ո՞ր թիմը կհաղթի:
Կանայք հանդիպեցին եզրափակչում եւ Կանադայի թիմը առավելության հասավ 3:2 հաշվով: Այսօր կիսաեզրափակչում խաղալու են տղամարդիկ: Օբաման ետ կբերի՞ երեկվա տանուլ տվածը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի