Շաբաթ օրը ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը շրջադարձային կարելի է որակել ոչ միայն Հայաստանի պատմության, այլ նաեւ ԲՀԿ-ի համար։ Նախ ինչու Հայաստանի պատմության առումով, որովհետեւ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ խոշոր գործարարը, ով միաժամանակ հանդիսանում է ազդեցիկ կուսակցության առաջնորդ, հրապարակային մտահոգություն է հայտնում երկրի ապագայի նկատմամբ՝ հավելելով. «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»։
Այսինքն՝ առաջին անգամ է, երբ բուրժուազիայի ներկայացուցիչը՝ իր գլխավորած քաղաքական թիմի հետ միասին չի բացառում հեղափոխությունը, այլեւ «ցանկացած զարգացման» պատրաստակամություն է հայտնում։ «Ցանկացած զարգացում» այս փուլում կարող է միայն մեկ նշանակություն ունենալ. Հայաստանում չկա զարգացման ու փրկության այլ սցենար բացի հեղափոխությունից, եւ սա մեզանից էլ լավ գիտակցում են հայտարարության հեղինակն ու նրա համախոհները։
Իսկ ինչո՞վ է ելույթը շրջադարձային ԲՀԿ-ի համար։ Նախ, որովհետեւ ԲՀԿ-ն Ծառուկյանի հաջողված ելույթով ճշգրտում է իր տեղն ու դերը քաղաքական ասպարեզում, իսկ Ծառուկյանի՝ համախմբման կոչի առաջացրած ռեզոնանսը նշանակում է, որ ԲՀԿ-ն «լրջով» է մտել գործի մեջ։
… Համախմբման այս կոչը՝ որպես լուրջ առաջարկ, արդեն ընդունել են շատերը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում հասունանում է նոր քաղաքական գործընթաց, որի մասնակիցները կարող են արագորեն հասունացնել բուրժուադեմոկրատական այդքան սպասված հեղափոխությունը։
Կարդացեք նաև
Գուցե հենց այդ հեղափոխությամբ էլ ավարտվի վերջին բոլշեւիկի իշխանությունը։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Ա Ս Տ Վ Ա ~Ա Ծ ձենդ լսի, Գոհար ջան………..