«Հանրապետական» խմբակցության ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից, եւ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում կհայտնի ԱԺ լիագումար նիստում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ինչպես հայտնի է, հանրապետական խմբակցությունը, ի պատասխան ոչ իշխանական ուժերի ներկայացրած եւ մեծամասնության կողմից մերժված համանման առաջարկի, օրերս առաջարկ էր արել «գազի հարցերն» ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանական ուժերն այդ առաջարկը պետք է քննարկեին այս օրերին իրենց խմբակցություններում եւ հայտնեին իրենց դիրքորոշումը առաջարկի վերաբերյալ:
Նյութի մանրամասները կարդացեք ilur.am -ի կայքում