Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «ԱԺ ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման»

Փետրվար 21,2014 11:49

«ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ և բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի և պետության: Ի սկզբանե ՀՀԿ-ի գործելաոճն է եղել լինել ժողովրդի կողքին, ականջալուր ժողովրդի կողմից բարձրացրած խնդիրներին, խրախուսել ժողովրդին ազատ արտահայտել իր կարծիքը, որի արդյունքում, այսօր ունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն: Իսկ ԲՀԿ-ն եթե զգում է, որ հեռու է լայն մասսաներից, հետ է մնում ժողովրդի հետ աշխատանքում, կորցնում է կապը՝ուրեմն արժե , որ զուտ այս հարցով մի հատուկ համագումար արեցին և այս խնդիրը իրենց ղեկավարը դրեց իրենց առջև: Իհարկե ճիշտ չէ ,որ որոշ մարդիկ խորհրդարանական կաբինետներում պարապ նստեն և միմիայն մամուլում չարախոսություններ պատվիրելով զբաղվեն: Այս առումով համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` մեր հարցին` ԲՀԿ-ի համագումարում Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին կոչ արեց աշխատասենյակներից դուրս գալ եւ աշխատել փողոցում, որտեղ որ ժողովուրդն է: Սա մարտահրավեր է՞ ր` նետված ՀՀԿ-ին:

Նախորդ քառօրյային հետեւած ժամանակահատվածում` «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի տապալումից հետո, խորհրդարանական ընդդիմադիրները նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, գաղափարին բոլորն են համամիտ եւ չի բացառվում, որ արդեն հաջորդ քառօրյային նման նախագիծ դրվի շրջանառության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, մեր հարցին էլ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այսօր մի տեսակ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խնդիրների ներկայացման մասին կա երկու մոտեցում:Մի մոտեցման կողմնակիցները մտահոգ են խնդիրների լուծման համար և վեր են լուծում, առաջարկում են տարբերակներ, իսկ մյուս մոտեցման կողմնակիցները խնդիրը ներկայացնում են գովազդելու, մեծ ցնծությամբ հնչեցնելու և ժողովրդին ինչ-որ տեղ մոլորեցնելու համար:Եվ տպավորությունն այնպիսին է, որ պետության զարգացման ճանապարհին բոլոր հաջողությունները բոլորինն են, այլ քաղաքական ուժերի ձեռքբերումը, իսկ խնդիրները միայն ՀՀԿ-ինն է: Նորմալ է, քանզի ՀՀԿ-ն ստանձնել է պատասխանատվություն մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ: Իսկ խորհրդարանական ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման, քանի որ դա հերթական քայլ է ընդդիմադիրի դերը օրակարգում պահելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ցավալիորեն իրավացի է ՀԿԿ-ական պատգամավորը.. կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման որովհետեւ ոչ ոք նոր մարտի մեկ չի ուզում

  2. Հասմիկ says:

    հհկ-հկկ-ական նոր ծագող ,,աստղը,, դեռ չփայլատակած`մարելու նշաններ է ցույց տալիս: իր գաղափակիր ոհմակը ժողովրդին հալածելու, կողոպտելու և ,,մարտի մեկ,, սարքելու մեջ է տեսնում ,,ժողովրդի հետ աշխատանքը,, թե ? վազգեն խաչիկյանի, նեմեցի ու լիսկայի նման ,,կուսակից-ոհմակակիցների ,, անառարկելի ավանդը,, ժ ո ղ ո վ ր դ ի հետ տ ա ր վ ո ղ աշխատանքներում….աշխատեք ,, կոմսոմոլի ,, հաձնարարություններ չկատարել և ծիծաղելի վիճակներում չհայտնվել…(ձեզ համար չեն հայերենի մեծատառերը…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728