Կիևում նախագահի նստավայրում ավարտվել են քաղաքական ճգնաժամը կարգավորելու բանակցությունները: Կողմերը համաձայնագիր նախաստորագրելու պայմանավորվածության են եկել: Հայտնում են Ուկրաինայի նախագահի լրատվական ծառայությունից:
«Նախագահ Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքական ճգնաժամը կարգավորելու բանակցություններն ավարտվել են:
Կողմերը պայմանավորվել են ճգնաժամի կարգավորման համաձայնագիր նախաստորագրել:
Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ժամը 12:00 (Երևանի ժամով՝ 14:00) նախագահի նստավայրում», – ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Հանդիպումը տևել է ութ ժամ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ