Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում որդու պարտվելու պատճառով հայրը սրտամկանի ինֆարկտ է ստացել

Փետրվար 21,2014 11:23

Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթալզ» ակումբի գլխավոր մենեջեր Ջորջ Մաքֆին հայտարարել է, թե Ռուսաստանի հավաքականի հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի հայրը՝ Միխայիլ Օվեչկինը, սրտամկանի ինֆարկտով տեղափոխվել է Սոչիի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Ալեքսանդրը Սոչիում կմնա այնքան ժամանակ, մինչեւ համոզվի, որ հոր կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

Մաքֆին տեղեկացրել է նաեւ, որ Միխայիլ Օվեչկինն իրեն վատ է զգացել Ռուսաստանի հավաքականի եւ Սլովակիայի հանդիպումից հետո, երբ իր որդու թիմը հաղթանակը մի կերպ կորզեց միայն բուլիտներով: Հոր վիճակի մասին որդին տեղեկացել է մի քանի օր անց, միայն ռուսների՝ Ֆինլանդիային պարտվելուց հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ theplace2.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728