Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյանը՝ պետական ծառայողներին մատչելի բնակարանների մասին. «Իրատես de facto»

Փետրվար 21,2014 11:20

Հատված ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ (քաղծառայության խորհրդի ղեկավար) հարցազրույցից:

Կառավարությունը նոր ծրագիր է սկսել՝ մատչելի բնակարան պետական ծառայողներին։ Ի՞նչ եք կարծում, այսօրվա պետծառայողն իր աշխատավարձով կարո՞ղ է ձեռք բերել նման բնակարան։

– Մենք այդ առնչությամբ ծառայողների շրջանում հարցումներ ենք անցկացրել։ Մեծ թվով մարդիկ նման ցանկություն հայտնել էին, ավելին, իրենց պատկերացրած չափանիշներով հայտեր էին լրացրել։ Իհարկե, միայն աշխատավարձի հույսով բնակարան ձեռք բերելը, կարծում եմ, դժվար կլինի այսօրվա քաղծառայողների համար, բայց, քանի որ հունիսից լինելու է աշխատավարձի աճ, այն ժամանակ, կարծում եմ, նաև հիպոթեքային վարկավորմամբ. շատ մատչելի պայմաններ են ստեղծվելու։

Որքա՞ն է մատչելի, երբ հաշվարկները ցույց են տալիս, որ հիպոթեքային ու շուկայական գներն այնքան էլ չեն տարբերվում։

– Բայց պիտի հաշվի առնել, որ այդ բնակարանները գրեթե ամբողջական տեսքով են տրամադրվելու, բացի կահույքից, գույքից։ Իսկ այսօր մեր շուկայում առաջարկվող բնակարաններն ավարտուն չեն, միայն պատերն են «կանգնեցված»։ Տարբերությունը շատ մեծ է, որովհետև հարակից աշխատանքները շատ ավելի թանկ են, իսկ այս դեպքում բնակարանը պատրաստի վիճակում են տրամադրում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728