Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ վճիռները կնվազե՞ն

Փետրվար 21,2014 11:19

Այսօր տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շնորհանդեսը:

Դանիայի Արտաքին գործերի նախարարության ստորաբաժանման ղեկավար Օլե Ռասմուսենը հույս հայտնեց, որ Դանիայի և ՀՀ կառավարությունները կկարողանան հասնել նրան, որ իրականում մարդկանց կյանքը բարելավվի: Նա մասնավորապես նշեց.  «Ի դեմս ՀՀ-ի՝ մենք տեսնում ենք վստահելի գործընկեր: Ծրագրի նպատակը ոչ այնքան եվրոպական կոնվենցիայի կիրառումն է, այլ մարդկանց կյանքը բարելավելն է: Այս ծրագիրն առաջին անգամ է կիրառվում, այս անդամակցությունը ՀՀ-ի և Դանիայի ընդհանրության ապացույցն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ»:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանն այս առիթով ասաց. «Ծրագրի նպատակն է ՀՀ-ում էլ ավելի ընդլայնել եվրոպական վճիռների կատարման շրջանակը, քանի որ մեր օրենսդրությամբ նախատեսված է եվրոպական դատարանի որոշումների կիրառումը ներպետական դատարանների համար»:

ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը եվրոպական դատարանի վճիռների նախադեպային կիրառման մասին նկատեց. «Վճիռներին երբեմն  ՀՀ դատարաններում անդրադարձ կատարում են, բայց դրանք կտրված են լինում համատեքստից: Զուտ հղում կատարելը եվրոպական դատարանի վճռին՝ դեռ անհրաժեշտ չէ, պետք է, որ այդ հղումներից որոշակի հետևություններ կատարվեն: Կամ ինձ համար անհասկանալի է գործերից մեկում  այն, որ մեր դատարաններից մեկը գտել է, որ եթե եվրադատարանը գտնում է, որ անձին կալանքի վերցնելը անպայման պետք է պայմանավորված լինի օրենքի դրույթով, ապա կալանքից ազատելը ևս պետք է պատճառաբանված լինի: Փաստորեն, դատարանն այստեղ ավելի նեգատիվ կիրառում է կատարել»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդունելով, որ ոլորտում գոյություն ունեն խնդիրներ նշեց, ծրագրի շրջանակներում ստեղծված փորձագիտական  խումբն ինչ  օգտակարություն կարող է ունենալ.«Ձևավորվող խումբը ոչ միայն վերլուծելու է եվրոպական դատարանի վճիռները, որոնք վերաբերում են ՀՀ վճիռներին, այլ ցանկացած վճիռ, որը կարող է նախադեպային նշանակություն ունենալ: Մենք կանխարգելիչ գործառույթ ենք ակնկալում փորձագիտական խմբից և արդյունքում մենք ավելի քիչ գործեր կունենանք եվրոպական դատարանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728