Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության քարտուղարը ողջունում է իշխանության նախաձեռնությունը. «Ժողովուրդ»

Փետրվար 21,2014 11:14

Հատված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցից:

Պարոն Մանուկյան, Դուք բազմաթիվ փաստաթղթեր եք ուսումնասիրել՝ կապված գազի սակագնի եւ կալորիականության հետ, որոնց մասին պարբերաբար տեղեկացրել եք հանրությանը։ Այսօր ՀՀ իշխանություններն իրենք են որոշել նման մի ուսումնասիրություն կատարել աշխատանքային խմբի միջոցով։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս նախաձեռնությունը։

– Ցանկացած քայլ, որն արված է ճշմարտացիությունը բացահայտելուն, երեւակելուն, ողջունելի է։ Զուգահեռ քննարկվում է նաեւ ԱԺ-ում «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, իմ մոտեցումն այսպիսին է՝ ցանկացած տեղ, ցանկացած ֆորմատով կարելի է քննարկումներ անցկացնել, եթե դա նպաստում է ճշմարտության բացահայտմանը՝ գազի գնի հետ կապված, գազի պարտքի հետ կապված, գազի կալորիականության հետ կապված եւ այլն։ Ես կողմ եմ։

Իսկ նույն ժամանակահատվածում նույն խնդրի հետ կապված երկու աշխատանքային խումբ, հանձնաժողով ստեղծելը տարակուսանք չի՞ առաջացնում Ձեզ մոտ։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները նման քայլի դիմել։

– Անկեղծ ասած՝ ինձ համար տարօրինակ է։ Եվ եթե անգամ բացահայտվեց, ո՞ւմ են ուղղված լինելու սլաքները, կառավարությունն ինքն իր դե՞մ է։ Դրա համար եմ ասում՝ թող անեն։ Դա կոծկել չեն կարող, որովհետեւ այնքան ինֆորմացիա կա, այնքան ռեալ փաստեր կան, որ դրանից խուսափել չեն կարող։ Ի՞նչը պետք է կոծկեն։ Որ 200 դոլար գազի գինն ավելացե՞լ է, դրա կոծկելու տարբերակն արդեն չկա, որ գազի որակը վա՞տն է, դա՞ կոծկեն, դրա մասին, յուրաքանչյուր քաղաքացի գիտի։ Ո՞վ կարող է կոծկել, որ 300 միլիոն դոլարի պարտք է առաջացել, իրենք դա կոծկել են մինչեւ հիմա, հիմա պետք է բացատրություն եւ հիմնավորում տան, թե ինչու են այդպես արել։ Այնպես որ, հանձնաժողով ստեղծելը չի կարող վնասել այն, ինչին մենք հասել ենք ու շարունակելու ենք հասնել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728