Եթե հետեւենք Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթների վեցամյա տարեգրությանը, ապա բավականին հետաքրքիր դինամիկա կարձանագրենք. «քույրերի եւ եղբայրների», «չհասկացվածության պատը քանդելու» եւ համազգային հանդուրժողականության մասին նրա հուզիչ ճառերը հետզհետե սկսեցին փոխարինվել երկարաշունչ կշտամբանքներով՝ «գաղջ մթնոլորտ ձեւավորողների», «չարախոսողների» եւ «դավաճանների» մասին։
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց վերադարձավ իր բնական վիճակին, որը նրա նախագահությունից ի վեր փորձ էր արվում քողարկել նախագահականի հմուտ ճառագիրների միջոցով։
Ընդ որում, դա առավել ցցուն դարձավ հատկապես անցած նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ իր ոչ գրավոր, անմիջական խոսքում Սարգսյանը դրսեւորեց իր իրական էությունը՝ ծերունի գյուղացուն հանդիմանելով «խիարը թարս բուսնելու» համար կամ էլ Գյումրիում խոստանալով «ինչքան ասես խփել»։
Եվ եթե ոմանք մոռացել էին «ընդդիմությանը սատկացնելու», «սեփական հաճախորդներին ճանաչելու» եւ քաղաքական ընդդիմախոսներին «իդիոտ» ու «դհոլ» որակելու սերժսարգսյանական հռետորաբանությունը, ապա ԵԿՄ համագումարում նրա ունեցած ելույթը թարմացրեց բոլորի հիշողությունը։
Կարդացեք նաև
Սակայն այս վերափոխումն ամենեւին էլ լավ ազդակներ չի պարունակում։ Եթե անգամ երկրի ղեկավարը իրականում հանդուրժող չէր, սակայն հրապարակավ փորձում էր այդպիսին ներկայանալ, միեւնույն է, դա ավելի լավ էր, քան արդեն անթաքույց ագրեսիան։ Եվ այս առումով տարակուսելի է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե իրեն «շատ է դուր եկել» Սերժ Սարգսյանի ելույթի «չարությունն ու ագրեսիան»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
այդ անձը որոշ ժամանակ առեևույթ իրեն զուսպ էր պահում, սակայն աներևույթ 37թիվն է վերականգնել և դաժան ու գծուծ իր նախորդին մի քանի գլուխ գերազանցում է…..
(այբուբենի մեծատառերը դրանց համար չեն)