Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ․ Պատժամիջոցներ Ուկրաինայում բռնությունների պատասխանատուների նկատմամբ. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 21,2014 10:39

Հինգշաբթի օրը ընդունած հայտարարությունում Եվրամիության խորհուրդը խորապես դատապարտում է բռնությունները Ուկրաինայում:

Եվրոպական միության խորհրդի հինգշաբթի օրվա որոշմամբ` Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը ԵՄ կարգելվի, և նրանց ակտիվները կսառեցվեն: Եվրամիության անդամ երկրները համաձայնել են կասեցնել այն սարքավորումների արտահանումը Եվրոպայից, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների նպատակով:

Եվրամիության խորհուրդը իր հայտարարության մեջ նշում է, որ ցնցված է և խորապես անհանգստացած Ուկրաինայում իրադրության վատթարացման կապակցությամբ:

«Ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել ստեղծված իրավիճակը: Եվրամիության խորհուրդը խորապես դատապարտում է բռնության գործադրումը: Նրանք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ծանր խախտումների համար, պետք է կանգնեն արդարադատության առջև», – ասված է հայտարարությունում:

«Մենք մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնք զոհեր և վիրավորներ ունեն: Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունը, հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, և անմիջապես հետաքննություն սկսել բռնարարքներ գործածների դեմ», – հայտարարում է Եվրամիության խորհուրդը:

Էլինա Չիլինգարյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728