Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ կառավարության նիստի բացման ժամանակ Ուկրաինայի իշխանություններին համեմատեց փալասի հետ։ Փոխվարչապետ Ռագոզինը նրան տեղեկացրեց, որ ռուս-ուկրաինական միջկառավարական ինչ-որ հանձնաժողովի նիստ, որ երեկ պետք է տեղի ունենար Կիեւում, հետաձգվել է ուկրաինական կողմի խնդրանքով։ Մեդվեդեւը ասաց, որ հետաձգումը հասկանալի է, եւ իրենք, իհարկե, պատրաստ են աշխատել ուկրաինացի գործընկերների հետ, կփորձեն կատարել նախկինում տված խոստումները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի իշխանությունը լինի լեգիտիմ, լինի տոնուսի մեջ, աշխատի էֆեկտիվ եւ ոչ թե այնպես, որ նրան վերաբերվեն որպես փալասի, որի վրա կոշիկներն են սրբում։
Իր քաղաքական կարիերայի ընթացքում նման արտահայտություններ, այն էլ հարեւան-բարեկամ պետության հասցեին թույլ չտված Մեդվեդեւի կոպտությունը իր հիմքերն ունի։ Արդեն երկար ժամանակ Մոսկվայի հասարակական, քաղաքական շրջանակները բացահայտ, իսկ պաշտոնական իշխանության ներկայացուցիչները դիվանագիտական լեզվով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են կտրուկ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել Մայդանում տեղի ունեցող պրոցեսներին վերջ դնելու համար։ Յանուկովիչը, ճիշտ է, մի քանի անգամ Մայդանը ցրելու փորձեր արել է, բայց դրանք ոչ միայն արդյունք չեն ունեցել, այլեւ հակառակ էֆեկտն են տվել։
Իսկ վերջին երեք օրերին, երբ շատ թե քիչ կոնսերվացված իրավիճակը նոր ուժով պայթեց եւ գրանցվեցին նոր զոհեր, Մոսկվայի ակնարկ-պահանջը Յանուկովիչի նկատմամբ հստակ էր՝ արտակարգ դրություն մտցնել եւ ներգրավվել բանակը։ Փետրվարի 19-ին իրադարձությունները կարծես ընթանում էին հենց այս սցենարով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում