Ավստրիայի Գրաց քաղաքում այսօր ավարտվում է շախմատի «Casino Open 2014» միջազգային մրցաշարը, որտեղ գերազանց է հանդես գալիս Հրանտ Մելքումյանը:
Հայաստանցի գրոսմայստերը ութ հնարավորից վաստակել է 7,0 միավոր՝մեկով ավելի, քան մոտակա մրցակիցները, եւ միանձնյա գլխավորում է ուժեղագույնների «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Այսօր եզրափակիչ տուրում հայ շախմատիստը հանդիպում է հնդիկ միջազգային վարպետ Աթկին Ռաջփարայի հետ: Վերջնական հաղթանակի համար Հրանտ Մելքումյանին կբավականացնի նաեւ ոչ-ոքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ca.wikipedia.org-ի