Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «անբարոյականության» ցուցանիշով հայտնվել է 4-րդ տեղում. «Հրապարակ»

Փետրվար 21,2014 10:27

Վերջերս ամերիկյան հեղինակավոր Բլումբերգ (Bloomberg) հետազոտական կենտրոնն ուշագրավ հետազոտություններ է անցկացրել՝ բացահայտելով աշխարհի ամենաարատավոր երկրների ցանկը։ Ամենաանմեղ երկիրը, պարզվում է, աղքատիկ Զամբիան է, իսկ «ամենափչացածը»՝ Չեխիան։

Որքան էլ զարմանալի է, Հայաստանը, ըստ այդ հետազոտության, «անբարոյականության» ցուցանիշով հայտնվել է չորրորդ տեղում՝ Չեխիայից, Սլովենիայից եւ Ավստրալիայից հետո։

Բլումբերգի մասնագետներն ուսումնասիրել են աշխարհի 57 երկրևերի բնակիչների կենսակերպը, նրանց հակումը ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների եւ ազարտային խաղերի նկատմամբ։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս օգտագործել են 4 տվյալ՝ յուրաքանչյուր չափահաս բնակչի օգտագործած ալկոհոլի եւ ծխախոտի միջին չափը, թմրանյութերի տարածվածությունը եւ երկրի ՀՆԱ-ի նկատմամբ ազարտային խաղերից ընդհանուր կորուստների տոկոսը։ Հենց այս վերջին ցուցանիշով Հայաստանն առաջ է ընկել տասնյակի բոլոր մյուս

երկրներից, որոնց թվում են նաեւ Բուլղարիան, Իսպանիան, Բոսնիան, Ռուսաստանը, Բելառուսն ու Հունաստանը։ Հայաստանի կորուստներն ազարտային խաղերից, ըստ ամերիկյան վերլուծաբանների, կազմում են 1,65 տոկոս, Չեխիայինը՝ 0,87, Սլովենիայինը՝ 1,01, Ռուսաստանինը՝ 0,03:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728