Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը գտել է համախմբման վայրը՝ «Զվարթնոց» օդանավակայանը և Բագրատաշենը. «Առաջին լրատվական»

Փետրվար 21,2014 10:18

«Քաղաքական դաշտում համախմբումը տեղի է ունենում ոչ թե քաղաքական ուժերի շուրջ, այլ կոնկրետ հարցերի՝ ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, գազային պայմանագրերի շուրջ: Քաղաքական դաշտում միշտ համախմբվում են գործողությունների ոչ թե այս կամ այն ուժի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Առայժմ համախմբում տեղի է ունեցել գազային արձանագրությունների շուրջ, որը սակայն չհաջողվեց կանխել: Չորս ոչ իշխանական ուժեր էլ գործընթաց են սկսել և ցանկանում են համախմբվել մեկ այլ հարցի շուրջ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու և Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ: Թե հիմա ինչքանով կհաջողվի այդ համախմբումն իրականացնել՝ հայտնի չէ»,- ասաց նա:

Բադալյանի խոսքերով՝ կարող են համախմբվել և, ասենք, կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ, բայց երբ որ դա մտնի կառավարություն ու դրան դեմ լինի գործող նախագահը և նրա կուսակցությունը, բնականաբար այդ համախմբումը որևէ արդյունք չի տա․ «Կոնկրետ վարչապետի հարցով մեկ այլ հանգամանք էլ կա՝ այն, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այնքան է իջել, որ վարչապետի փոխելու հարցը կախված է Մոսկվայի թույլտվությունից:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728