Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերի պաշտոնական պատճառաբանությունն այնքան էլ արժանահավատ չէ. «Հրապարակ»

Փետրվար 21,2014 10:14

Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը ոչ մի կապ չունի կառավարությանն անվստահություն հայտնելու հետ, եւ այս երկու նախագծերն էլ կարող էին քննարկվել նույն քառօրյայում. ԱԺ կանոնակարգը դա չի արգելում։ Հետեւաբար, ընդդիմադիր ուժերի պաշտոնական պատճառաբանությունն այնքան էլ արժանահավատ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ անցած շաբաթ այս խմբակցությունների ներկայացուցիչները փակ նիստեր արեցին եւ հայտարարում էին, որ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու շուրջ համաձայնությունը գրեթե կայացված է։ Վստահեցնում էին, որ իրենք

իշխանափոխության խնդիր են իրենց առջեւ դրել եւ դա սկսելու են կառավարությանն անվստահություն հայտնելու քայլով։

Մինչդեռ երեկվա հանդիպումից հետո ՀՅԴ- ական Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Այս քառօրյայում անվստահություն չենք հայտնելու, դեռ հասունացած չէ։ Բայց աշխատանքները շարունակվում են այս պահին, դեռ վերջնական որոշում չկա այս հարցում։ Դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային մասով՝ թայմինգի մասով, մարտավարական իմաստով։ Խոհանոցը չեմ կարող այս առումով բացել»։

Ավելին, Ռուստամյանը չի բացառել, որ անվստահության գործընթաց այդպես էլ տեղի չունենա։ Չորս ուժերը պայմանավորվածություն ունեն, որ որեւէ բան այդ մասին հրապարակայնորեն չեն խոսելու, քանի դեռ  վերջնական համաձայնության չեն եկել։

Սակայն տեղեկություններ  կան, որ նրանց չի հաջողվում համատեղ նախագիծ մշակել, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր առաջարկներն առաջ տանել։

ՀՅԴ-ն, օրինակ, առաջարկել է «ճանապարհային քարտեզ», որտեղ կամրագրվեն, թե կառավարության  հրաժարականից հետո ինչ քայլեր են անհրաժեշտ։ ՀՅԴ-ն բանակցությունների ժամանակ պնդում է, որ  անհրաժեշտ է օրակարգում դրված մի հարցի լուծման հասնել, ապա նոր անցնել հաջորդին։

«Ժառանգությունն» ամբողջական իշխանափոխության հարց է առաջ քաշել եւ պահանջել օրակարգում դնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։

Տարաձայնություններ կան նաեւ ՀԱԿ-ում, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւս դեմ է վարչապետի հրաժարականը պահանջելուն։

Իսկ ԲՀԿ-ն հայտարարեց, որ գործընթացին պատրաստ է միանալ միայն հարցերի առավել լայն շրջանակի պարագայում։

Ի դեպ, լուրեր տարածվեցին նաեւ, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի հետաձգման գլխավոր մեղավորը ԲՀԿ-ն է, այստեղ գիտակցում են, որ իշխանությունների հետ սերտաճած ԲՀԿ-ականներին չեն կարող նույնիսկ ծեծելով ստիպել ստորագրել պահանջվող ձեւաթղթի տակ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728