Լրահոս
Օրվա լրահոսը

Ես զենքը ձեռքիս սահմանի վրա կանգնել եմ. Տավուշի մարզպետը՝ իր եւ որդիների ծառայության մասին. NEWS.am

Փետրվար 21,2014 10:10

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերյուրանք է համարում իր՝ բանակում չծառայելու եւ ազատամարտին չմասնակցելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ուսանողական տարիներին եղել է զինվորական ամբիոն, որտեղ 1972-1976թթ սովորել է զինվորական գործ, իսկ դրանից հետո երկու ամիս գտնվել է ծառայության մեջ, ստացել լեյտենանտի, ապա՝ ավագ լեյտենանտի կոչում: Նա պատմեց, որ 1988թ եղել է Շրջկոմի արդյունաբերության եւ տրանսպորտի բաժնի վարիչ, երկրաշարժի ժամանակ կոորդինացրել է դրա հետեւանքների վերացման աշխատանքները Տավուշում, ինչպես նաեւ կազմակերպել փախստականների ընդունումը:

«Մինչեւ պատերազմի ավարտը ես եղել եմ Իջեւանի քաղխորհրդի նախագահը, հետո ընտրվել եմ քաղաքապետ: Ո՞նց եք պատկերացնում՝ սահմանամերձ Իջեւանի ղեկավարը ի՞նչ ձեւով կարող է մասնակցած լինել կամ չլինել»,- ասաց Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ աջակցությունը եղել է տարբեր առումներով՝ թե ֆինանսների հավաքում, թե զենք գնել, թե ջոկատով մասնակցել, թե սահմանին հերթապահության գնալ: «Ես զենքը ձեռքիս սահմանի վրա կանգնել եմ, կարող եք Իջեւանի ԵԿՄ-ից էլ ճշտել: 4 տարի սովորել եմ զինվորական գործ, հագել եմ համազգեստ, որից հետո գնացել ենք արդեն զինվորական ծառայության եւ ավարտելուց հետո եղել եմ լեյտենանտ, ավագ լեյտենանտ»,- ասաց մարզպետ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garegin says:

    Թերևս Արմեն Ղուլարյանին կարելի է մարտական ուղի տրամադրել միմիայն Ջեմմա Անանյանի դեմ դավադիր կերպով պայքարելու համար: Դավադիր, որովհետև Ջ.Անանյանը ջերմոցային պայմաններ ստեղծելով Ա.Ղուլարյանի ստաբիլ աճն է ապահովել, իսկ նա իրեն յուրահատուկ ձևով թիկունքից է հարվածել: Ի դեպ Ա.Ղուլարյանն իր պայքար-պաշտոնակռիվը սկսել է հենց 90-ականների սկզբի մարտական գործողությունների ժամանակ, երբ Ջ.Անանյանը զբաղված էր Իջևանի շրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանության համակարգման աշխատանքներով, իսկ ազգի նվիրյալները հակառակորդի դեմ կռվելով:

  2. Arman says:

    Հավանաբար Արմեն Ղուլարյանը ԵԿՄ-ում նկարած մարտական ուղին այնքան է կարդացել, որ ինքն էլ է հավատում, այլապես նա “Ես զենքը ձեռքիս սահմանի վրա կանգնել եմ, կարող եք Իջեւանի ԵԿՄ-ից էլ ճշտել…” միտքն արտահայտելու փոխարեն գետինը կմտներ: Ինչ են մտածելու Իջևանի երկրապահները, մարզպետի այս մարմանջը կարդալով: Ղուլարյան Արմեն դու կարող ես փողով կամ պաշտոնական դիրքով ձեռք բերել ամեն ինչ, այդ թվում նաև մարտական ուղի, այսօր, ցավոք սրտի, քո նմանների դարաշրջանն է, բայց նյութականն առաջնային համարող քո տեսակով միշտ էլ զիջելու ես ու չես ներելու նրանց, ովքեր ժամանակին փող հավաքելու, ունեցվածք դիզելու ու դավադրություններով զբաղվելու փոխարեն իրենց հայրենիքն են պաշտպանել: Հայրենիքին ծառայելն ընտրյալների համար է, որտեղ դու երբևէ չես եղել ու չես էլ կարող լինել:

  3. hovhannes says:

    Գուցե իր մարտական ընկերներից որևէ մեկը վկայություն տար նրա չանցած մարտական
    ուղու մասին:Նրա գործունեությանը վերաբերվող տասնյակ հոդվածներից ոչ մեկում նրա
    մասին որևէ դրական խոսք չի հնչել:Գուցե մեղադրենք լրագրողներին տենդենցիոզ,կողմ – նակալ լինելու մեջ:Լրագրողների հոդվածների հարյուրավոր մեկնաբանությունների մեջ
    նույնպես նրա մասին դրականը,պոզիտիվը իսպառ բացակայում է:Հազարավոր ընթերցող-
    ների,թերթի կայքից օգտվողների հսկայական բանակի մեջ չգտնվեց մեկը,որը կարողանար
    Ա.Ղուլարյանի գործունեությանը դրական գնահատական տար:Դրական գնահատականի
    միակ փաստը համարվում էր նրա բազմամիլիոն կարողության ժառանգորդների իրենց խա-
    վին բնորոշ լկտի դրսևորումներին ու պահվածքին հրապարակայնորեն չհետևելը:Իհարկե
    հասարակ մահկանացուներիս համար մեծ մխիթարություն է,երբ մարզպետի զավակները
    մեզ վրա չեն կրակում,վրաերթ չեն կատարում,այլ խելացի կերպով վայելում են թալանը:

  4. hovhannes says:

    Մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները,ինքնապաշտպանության կազմակերպման
    մասնակիցները,Ղարաբաղյան ճակատում գտնվածները զարմանալի համեստությամբ,
    ներքին մի լուռ համաձայնությամբ շրջանցում են այս թեման:Մարզի բնակիչները շատ
    լավ գիտեն և մասնակիցներին,և զոհվածներին,և վիրավորվածներին և տարիներ շարու-
    նակ սահմանամերձ գյուղերում մաքառողներին:Եկեք այս մարդկանց արժանապատվու-
    թյունը չվիրավորենք:

  5. David says:

    Կարդացողներ, մի զանգեք, կարդացել եմ, չեմ գրում, որովհետև տառերս սեմիտիզմի հակումներ ունեն, մեկնաբանելու հետո թռչում են ազատ երկրներ…

  6. Sahak says:

    Հավանաբար Արմեն Ղուլարյանի ունեցվածքը քիչ է, դրա համար էլ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ միասին Գանձաքար գյուղի վարչական տարածքում երեք հատ ՀԷԿ է կառուցում: Երևի թե հենց սա է պատճառը, որ փոխվարչապտը հաճախակի է Տավուշի մարզ այցելում՝ թալանողները քիչ էին, ինքն էր պակասում: Իհարկե Ա.Ղուլարյանը սահմանում ՞կռվել՞, ապահով Հայաստան է ստեղծել, հիմա էլ իր հոգևոր հայրերի հետ համատեղ բիզնեսներ է հիմնում՝ մեկի հետ ոսկու հանք, մյուսի հետ ՀԷԿ-եր …:

  7. nver says:

    աղվեսը պոչինա վկա բերում իսկ մարտական ուղի սարքելն մարզպետի համար հասարակ գոչծ է բայց ի հեճուկս մարզպետի մեկն չեղավ որ վկայի ազատամարտին նրա մասնակցության մասին վկայող խոսք

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728