Ուրբաթ օրը, փետրվարի 21-ին, ժամը 13.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի եւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի միջեւ բանավեճը: Թեման՝ Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր մշակութային հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հարգելի Պարոնայք, իսկ դուք չե՞ք կարծում, որ ուկրաինական արյունոտ իրադարձությունները նախանշում են ոչ միայն «մաքսային միության» վերջը, այլև մեծ փոփոխություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: