Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ կառավարության հրաժարականի մասին. «Չորս ուժերը սկի իրենք չեն հստակեցրել»

Փետրվար 20,2014 22:37

«Կառավարության հրաժարականի պահանջը չորս ուժերը սկի իրենք չեն հստակեցրել: Մեր կարծիքը հստակ է՝ մեր կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված չէ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին, արդյոք քննարկվել է ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ավելացնելով՝ «Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում ՀՀԿ-ից»: Մեր հարցին՝ գուցե կառավարության որոշ անդամների փոփոխության հարց է քննարկվել, պարոն Շարմազանովն ասաց՝ ոչ, նման հարց չի քննարկվել. «Ավելին տնտեսական քաղաքականության վերաբերյալ ԵԿՄ համագումարում հանրապետության նախագահը շատ հստակ նշել էր»:

Մեր այն հարցին էլ, թե ինչ կարծիք ունի պարոն Շարմազանովը Կիեւում տեղի ունեցող դեպքերի մասին, հայ քաղաքական գործիչները այն համեմատում են մարտի մեկի հետ, ՀՀԿ խոսնակն ասաց. «Չեմ կարծում, որ մարտի մեկին ընդառաջ ճիշտ է, սկսենք քննարկել այն ցավալի ու դժբախտ էջը, որ եղել է մեր պետության եւ ժողովրդի մեջ, բարոյական չեմ համարում շահարկել այդ դեպքերը»: Ինչ վերաբերում է Կիեւի դեպքերին, ապա պարոն Շարմազանովն ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում, որպեսզի այսօր այս ամբիոնից գնահատական տալ մեր բարեկամ ժողովրդներին եւ քաղաքացիական պատերազմին, բնականաբար որպես բարեկամ երկրի ներկայացուցիչ մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ արյունահեղությունները, բախումները լավ բանի չեն հանգեցնի: Մի բան պարզ է, որ եթե ուզում ես, որպեսզի մի պետություն չզարգանա իրականացրու հեղափոխություն, հեղափոխությունները, արյունալի բախումներն ամենավատագույն ճանապարհներն են, եւ հաջողել են այն պետությունները,այն հասարակությունները, որտեղ ամեն ինչ եղել է էվոլյուցիոն ճանապարհով, կլոր սեղանի եւ բանակցությունների ճանապարհով»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած կարծիքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, շատերը համարում են ճնշում դատարանի վրա, պարոն Շարմազանովն ասաց. «Հանրապետության նախագահը իր կարծիքն է ասել, եւ այստեղ որեւէ ճնշում չկա»:

Օրենքի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, թե այն անմարդկային է, պարոն Շարմազանովն ասաց. «Ես երբեք ԲՀԿ-ի քայլերը ոչ հաշվարկել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ, հաշվարկելու եւ զարմանում եմ, որ դուք զարմանում ենք, որ ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, եւ անկախ ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի այս օրենքի վերաբերյալ մեր գնահատականը դրական է: Չեմ կարծում իշխանությանը քննադատելով կարելի է դիվիդենտներ հավաքել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    Որպեսզի Է.շարմազանովները օր-օրի ուռճանան` իհարկե, ,,կ ո ռ ռ ե կ տ,, չէ ոչ մարտի 1-ը հիշել, և ոչ էլ` արտագաղթն ու իր նմանների կռապաշտ ու պնդաճակատ պահվածքը….այսպես երկիրը ,,զարգանում ,, է , իրենք էլ հազիվ սկսել կուշտ ու կուռ լափել:
    Անամո’թներ…..պատմություն ձեզ կգնահատի…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728