Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները միացել են Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին նվիրված բողոքին. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 20,2014 21:24

Հայաստանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Սիլիլինն ու Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը դատապարտել են Ադրբեջանի կառավարության կողմից լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն իրականացրած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու, պարգևատրելու և վերջինիս արարքը գովաբանելու փաստը:

ԱՄՆ-ի կոնգրեսականները, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, միացել էին «Ֆեյսբուք», «Թվիթեր» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում ԱՄՆ-ի և Կանադայի Հայկական երիտասարդական դաշինքի առաջնորդությամբ մեկնարկած՝ Սաֆարովի կողմից Մարգարյանի  կացնահարմամբ իրականացված սպանության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված արշավին:

Այսպես, «Թվիթեր» սոցիալական կայքում ստեղծված՝ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով արդարություն պահանջող էջը կրում է «#Justice4Margaryan»,  թարգմանաբար՝ «Արդարություն՝ հանուն Մարգարյանի» անվանումը:

«Թվիթեր»-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ կոնգրեսական Ադամ Շիֆը գրել է. «Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին երբեք չպետք է ներում շնորհվեր Հայաստանի բանակի սպայի գազանաբար սպանության համար: Սարսափելի է: #Justice4Margaryan»:

ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 10-րդ տարելիցի օրը մենք հարգում ենք նրա հիշատակը և կրկին պարտավորություն ենք սատարել #Justice4Margaryan-ը»:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունի կողմից «Թվիթեր»-ում հրապարակված հաղորդագրությունը համահունչ է իր գործընկերներ Շիֆի և Սիսիլինի հաղորդագրություններին:

«Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունից 10 տարի անց մենք շարունակում ենք պահանջել #Justice4Margaryan-ը: Սաֆարովը պետք է պատասխանատվության ենթարկի իր հանցագործության համար», – «Թվիթեր»-ի իր էջում գրել է կոնգրեսական Փալոունը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728