Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավորի ճնշումն ընկել է, քաշը` նվազել

Փետրվար 20,2014 20:44

Մոտ մեկ շաբաթ է` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը հացադուլ է  հայտարարել:  Aravot.am-ի հետ զրույցում Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց,  որ նա բողոքելով  պահանջում է իր գործի արդարացի քննարկում`գտնելով, որ թե դատախազությունը, և թե դատարանը ոչ մի օրինական լուծում չեն տվել, արդարադատության հետ աղերս չունեցող որոշում են կայացրել, ավելին` դատախազը առանց ապացույցի մեղադրանք է առաջադրել` 15 տարվա ազատազրկում պահանջելով:

«Հարություն Սարգսյանն ասում է, որ ես չեմ  պատրաստվում հանցագործի փոխարեն պատժվելու»,-ասաց փաստաբանը: Լուսինե Սահակյանի ներկայացմամբ, Հարություն  Սարգսյանը պահանջում է հանդիպում  գլխավոր դատախազի և նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ:

Փաստաբանի բնութագրմամբ,  նրա առողջական  վիճակը ի սկզբանե լավ չէր,անընդհատ  ջերմում էր, մարսողական խնդիրներ ուներ, արյան ճնշումն էր ցածր , այժմ էլ վիճակը բարվոք չէ, նվազել է նաև քաշը` կապված հացադուլի հետ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728