«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների հետաձգել են կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթացը, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է կաշկանդել, խանգարել ուժերին, որ չիրականացրեցին իրենց որոշումը, ասաց. «Ժառանգությունում» քննարկումներ եղել են, յուրաքանչյուրս մեր տեսակետը հայտնել ենք, առաջարկություններ արվել են համատեղ քննարկումների ընթացքում, իսկ թե ինչու չի ներկայացվել նման նախագիծ` դրա մասին ավելի շատ այդ հանդիպումներին մասնակից պատասխանատուները կարող են ասել»:
Մյուս հարցին էլ`կարծիք կա, որ օրինակ ԲՀԿ-ին ձեռնտու չէր լինի կառավարությանը անվստահություն հայտնելը, հենց իրենց գործարարների համար, գուցե պատճառներից մեկը նաեւ սա՞ է, Ստյոպա Սաֆարյանը ասաց. «Մենք կարող ենք դատողություններ անել, կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն ունի նման ռիսկեր, բայց պետք է նաեւ հիշենք, որ ԲՀԿ-ը առաջնորդը իր համագումարում նշեց, որ պատրաստ է ամեն ինչի, եւ եթե դրա տակ հասկանում ենք դադարել կախված լինել, ապա պետք է դա խոչընդոտ չլիներ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Ստյոպիկը էլի խոսեց ու էլի իր անելիքի մասին ոչինչ չասաց
ՀՀԿ-ԲՀԿ կրկնվող քաղաքական ԹԱՏՐՈՆԸ շարունակվում է: Քաղաքականության մեջ «այլընտրանքային» կոչված բլեֆ չկա. կա՛մ ընդդիմադիր ես,կա՛մ իշխանական:
Եթե Գ.Ծառուկյանը ԴՈՒԽ չունի «ընտրված» Սերժիկի հրաժարականը պահանջելու,ապա թող իր միլիարդները վերցնի ու հեռանա քաղաքականությունից: Հային ՀՀԿ-ի դուստր բիզնես ԲՀԿ պետք չէ: Փայլուն կոշիկները վատ պարողներին լավ պարող չեն դարձնում: