Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանի ու Երեւանի արանքում. «Հայաստանի պարագայում այդպիսի աջակցություն չկա». «Մեդիալաբ»

Փետրվար 20,2014 19:21

«Հայաստանում Մայդան կազմակերպելը բավականին բարդ խնդիր կլինի, քանի որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր: Այդ պատճառով էլ նման իրադարձություններ Հայաստանում տեղի չեն ունենա»,- կարծում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Կիևի Մայդանում այդ օրերին ծավալվող իրադարձություններին անդրադառնալով, Երվանդ Բոզոյանն ասում է, թե ինչու Հայաստանում Մաքսային միության դեմ նման ակցիաներ չեղան և ինչ ազդեցություն կարող է այս ամենն ունենալ Հայաստանի վրա:

Նրա խոսքով՝ թե Հայաստանի իշխանությունները, թե Ռուսաստանը հասկանում են, թե ինչ խնդրահարույց  է, երբ իշխանությունն իրեն պահում է այնպիսի լկտի ձևով, ինչպես Ուկրաինայի նախագահ Յանուկովինչն է իրեն պահում:

«Ուկրաինական հասարակությունում միայն պրոեվրոպական կողմնորոշված հասարակությունը չէ, որ դժգոհում է Յանուկովիչից, Յանուկովիչի հանդեպ դժգոհություններ կան նաև Արևելյան Ուկրաինայում և Հարավային Ուկրաինայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ դժգոհությունը չի արտահայտվում, քանի որ նրանց մոտ կա որոշակի զգուշավորություն Արևմտյան Ուկրաինայի հանդեպ: Այսինքն՝ Յանուկովիչն, ըստ էության, բոլորին կոնսոլիդացրել է: Ցավոք այսօր Հայաստանում Սերժ Սարգսյանի վերջին ելույթը նույնպես ցույց է տալիս, որ ադեկվատության պակաս կա նաև Հայաստանում»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նա նկատում է՝ եթե մարդը խոստովանում է, որ հասարակության գրեթե 80 տոկոսն իր դեմ է, սակայն ինքն իր քայլերն ու որոշումներն, այնուամենայնիվ, գնահատում է որպես պատմական և համարում, որ ճիշտ է, ինչպե՞ս կարելի է այդ մարդուն գնահատել ուրիշ կերպ, եթե ոչ ադեկվատության ցուցանիշով:

Հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն այս պարագայում Մոսկվայից Հայաստանի իշխանություններին աջակցություն չի ցուցաբերի:

Նա հիշեցնում է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում էր Յանուկովիչին, սակայն պարզվեց, որ նա գալով իշխանության՝ ոչ միայն չպահպանեց ռուսական շահերը, այլ այն դժգոհությունը, որ կար Ուկրաինայում, անուղղակիորեն ուղղվեց Ռուսաստանի դեմ:

«Այդպիսի տենդենց կարող է լինել նաև Հայաստանում, եթե Ռուսաստանի իշխանությունները բացարձակ աջակցություն ցուցաբերեն Հայաստանի իշխանություններին»,- ասում է նա:

 

Մանրամասները կարող եք կարդալ`  «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728