Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բարձրագույն կրթությունը՝ կողքի հայացքով

Փետրվար 20,2014 19:10

2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013 թ. հուլիս ամիսը «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ Կենտրոնական Եվրոպական համալսարանի բարձրագույն կրթության վերլուծական կենտրոնը հրավիրվեց Հայաստան՝ բարձրագույն կրթության ոլորտում արտաքին անկախ ուսումնասիրություն անցկացնելու համար:

Խնդիրն այն է, որ մոտ քսան տարի՝ ԲՀՀ-Հայաստանը զգալի ֆինանսական միջոցներ եւ ջանքեր է ներդրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար, սակայն այն իրողությունները, որ այսօր կան Հայաստանում՝ տվյալ ոլորտում, մտավախություն էր առաջացրել Հիմնադրամի մոտ, կարծիք էր ստեղծվել, թե առաջընթաց չկա, անգամ հակառակը՝ կա կայուն հետընթաց:

Արտաքին ուսումնասիրության արդյունքները Հիմնադրամը հիմք կընդունի՝ ոլորտում հետագա աշխատանքների համար:

Մի քանի կետից բաղկացած եզրակացությունների թվում կան հետեւյալ պնդումները.

ա. Հայաստանն ունի բացառիկ մարդկային պոտենցիալ բարձրագույն կրթության ոլորտում,

բ. ՀՀ բարձրագույն կրթությունը չի շարժվում բարեփոխումների ճանապարհով, բարձրագույն կրթության համակարգը մտել է փակուղի, որտեղ ՀՀ քաղաքական ղեկավարությունը խիստ վերահսկողություն է սահմանել, համատարած իշխում է կաշառակերությունը, իջնում են որակի ստանդարտները, առկա է երիտասարդ եւ շնորհալի մասնագետների զանգվածային արտագաղթ,

գ. Բարձրագույն կրթության «Բոլոնյան մոդելի» ջատագովները փոքրամասնություն են, փոխարենը շատ են «սովետական մոդելի» կողմնակիցները,

դ. Այդուամենայնիվ, համակարգում կան կարեւոր ռեսուրսներ, որոնք կարող են մոբիլիզացվել բարեփոխումների գործին ծառայելու համար եւ այլն:

Մեր բարձրագույն կրթության ոլորտի առջեւ կանգնած խնդիրներից առանձնացվել է իշխանության՝ չափից դուրս ներգրավվածությունը բարձրագույն կրթության համակարգում: Այսպես, անկախ ուսումնասիրողները գրել են. «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի հետ առնչություն ունեցող անձանց հետ գրեթե բոլոր քննարկումների ժամանակ ջրի երես են դուրս եկել մի շարք կարևոր հարցեր: Թերևս, դրանցից ամենազարմանալին այն էր, որ պետությունը չափից ավելի շատ է միջամտում ու բոլոր մակարդակներով վերահսկում բարձրագույն կրթության համակարգը: Հայաստանի քաղաքական ռեժիմի ցուցաբերած հետաքրքրությունը բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ հիացմունքի է արժանի և տեսականորեն կարող է բերել դրական արդյունքների: Ցավոք սրտի այս հետաքրքրվածությունն արտահայտվում է չափից ավելի ինտենսիվ վերահսկողությամբ»:

Որպես այդպիսի անհամաչափ ինտենսիվ վերահսկողության օրինակ բերվել է այն, որ յուրաքանչյուր պետական ԲՈՒՀ-ի խորհրդի ղեկավարը որեւէ բարձրաստիճան պաշտոնյա է, օրինակ՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, կրթության նախարարը եւ այլն:

Ընդհանուր առմամբ, գնահատելով բոլոնյան ռեֆորմները, ուսումնասիրության մեջ նշված է. «ԲՈՒՀ-երում կատարված փաստացի ուսումնասիրություններ արդյունքներով, այն էր, որ վերը նշված փոփոխությունների մեծ մասը կրում են արտաքին ու ձևական բնույթ, իսկ էությունը և բովանդակությունը մնում են անփոփոխ: Բոլոնյան ռեֆորմները որևէ շոշափելի, դրական ազդեցություն չեն ունեցել դասավանդման և սովորելու, գիտահետազոտական աշխատանքների կամ  կառավարման համակարգի աշխատանքի բուն էության վրա:

Այսպիսով, հարցազրույցներին մասնակցած անհատների մեծամասնությունը, և նույնիսկ նրանք, ովքեր բացեիբաց կողմ էին արտահայտվում ռեֆորմներին, բնութագրեցին գործընթացը որպես «ձախողված»: Ավելին, կարծիք արտահայտվեց, որ առանձին դեպքերում արդյունքները եղել են բացասական»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Բոլոնյան գործընթացը լավագույնս ձախողվում է ԵՊՀ-ում` ի դեմս նրա կոռռւմպացված ռեկտոր
    ———————– ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ———————

  2. Марина says:

    ?……ինչպես նաև` պրոռեկոր Սաշիկը, ոս. վարչ. պետ Հրատիկը և բակ.բաժնի վարիչ Գուգուշը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728