Ուկրաինայի իշխանությունները պետք է կենտրոնանան և պաշտպանեն մարդկանց, որպեսզի նրանց վրա ոտքերը չմաքրեն, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ: Փոխանցում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Որպեսզի Ռուսաստանը կարողանա Ուկրաինայի նկատմամբ իր պարտականությունները կատարել, ապա «իշխանությունը պետք է լինի լեգիտիմ և արդյունավետ, որպեսզի այդ իշխանության վրա փալասի նման ոտքերը չսրբեն», – ասել է նա:
«Մենք գտնում ենք, որ իշխանությունը պետք է կենտրոնանա, որպեսզի պաշտպանի մարդկանց, պաշտպանի իրավապահ կառույցները, որոնք պետական շահի պահապաններն են և պաշտպանում են նույն մարդկանց», – ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ իրենք շարունակում են Ուկրաինայի հետ համագործակցել բոլոր ուղղություններով և կփորձեն կատարել տված բոլոր խոստումները, – «Բայց միաժամանակ հարկավոր է, որ գործընկերներն էլ լինեն բարվոք վիճակում, և Ուկրաինայի իշխանությունը լինի լեգիտիմ և արդյունավետ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի տնտեսական լիարժեք համագործակցությունը», – եզրափակել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ