Մարտի 9-ին Տավուշի մարզի Խաչարձան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նախկինում ադրբեջանաբնակ այդ գյուղում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթածները: Խաչարձան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ, 1970թ. ծնված Գագիկ Շահնազարյանը համայնքապետ է 2003 թվականից:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ մարտի 9-ին կայանալիք ընտրություններում Գ. Շահնազարյանը համայնքի ղեկավարի միակ թեկնածուն է: Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն, ոչ մի տեղ չաշխատող, 48-ամյա Գագիկ Առաքելովն ինքնաբացարկ է տվել: Առանց մրցակցության են լինելու նաեւ Խաչարձանի ավագանու ընտրությունները:
334 բնակիչ ունեցող համայնքի ավագանու 5 տեղի համար գրանցվել է 5 թեկնածու, 6-րդ թեկնածուն՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Լյովա Բուդաղյանն ինքնաբացարկ է տվել: Ավագանու 5 թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամ է, 2-ն՝ անկուսակցական:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ