Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռեպլիկով հանդես պետք է գար «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բնությունների ենթարկված Արտակ Բայադյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ Գարիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անգամ Տիգրան Եգորյանը: Սակայն նա դատարանին ներկայացրեց ռազմական բժիշկ, ռեստորանային համալիրում բռնությունների հետեւանքով մահացած Վահե Ավետյանի կնոջ լիազորագիրը եւ հանդես եկավ 13 էջից բաղկացած քաղհայցով: Նա պահանջել է պատճառված վնասի փոխհատուցման գումարը, նյութական եւ ոչ նյութական վնասի հանրագումարը կազմել է 297 մլն 51 հազար 33 ՀՀ դրամ: Տուժողների ներկայացուցիչը միջնորդել է արգելանք դնել 6 ամբաստանյալների գույքի եւ դրամական միջոցների վրա, արգելանք կիրառել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Դավիթ-Ս» ՍՊԸ սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի գույքի եւ դրամական միջոցների վրա: Ընդ որում, կերակրողին կորցնելու համար Ավետյանի երեխաներից մեկը գումար պետք է ստանա մինչեւ 2031թ., մյուսը՝ 2022թ.:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ