Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն արժանավայել շարունակում է Վազգեն Սարգսյանի գործը. Սպարապետի մայր. Լուրեր.com

Փետրվար 20,2014 17:02

Ներկայացնում ենք Գրետա մայրիկի շնորհավորանքի խոսքը:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Բոլորիս շնորհավորում եմ: Փառք ու պատիվ բոլորին, փառք ու պատիվ իմ Վազգենին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատիվ մեր երկրապահին, որի 10-րդ հոբելյանական համագումարը կայացավ: Ափսոսում եմ, որ առողջությանս պատճառով չկարողացա մասնակցել, բայց հպարտ եմ, որ երկրապահը կա, գոյություն ունի, արդեն 10-րդ համագումարն է անում, իր 20-րդ տարեդարձն է արել, և երկրապահը կա ու պիտի լինի միշտ:

Շնորհավորում եմ Մանվել Գրիգորյանին, որ կրկին ընտրվել է Երկրապահի վարչության նախագահ, ուրախ եմ դրա համար, որովհետև նա արժանավայել շարունակում է իր ընկերոջ` Վազգենի գործը: Շնորհավորում են նորընտիր վարչությանը:
Հպարտ եմ հայ ժողովրդի զավակ երկրապահով, որի հավերժ նախագահն է իմ որդին` Վազգենը:

Երկրապահը գործով ապացուցել է ու պիտի նորից ապացուցի, պահպանի իր ձեռք բերածը, իր ձեռքբերումները, իր հզոր հաղթանակը, որը երբեք չենք ունեցել, հազիվ հաղթանակ տեսանք: Ուզում եմ, որ երկրապահը կանգուն լինի, հզոր լինի ու միշտ լինի իր երկրի, իր ժողովրդի թիկունքին, միշտ պահապան լինի երկրին, ժողովրդին ցանկացած պարագայում:
Հեռուստատեսությամբ տեսա, ուրախանում եմ երիտասարդ երկրապահներով: Հիանում եմ պատանի երկրապահներով: Վազգենիս ժառանգներն են: Գալիս է երկրապահի նոր սերունդը, Վազգենիս սերունդը: Շնորհավորում եմ բոլորին: Մայրական օրհնանքս եմ հղում երկրապահի երեք սերունդներին:

Երկրապահն իր առաքելությունը կատարել է պատերազմի ժամանակ’ կռվել ու հաղթել է: Բանակ է ստեղծել և այսօր այդ բանակը կա: Իսկ հիմա էլ երկրապահը ապահովում է սերնդափոխությունը: Դա ամենակարևորն է: Պիտի հաղթանակը փոխանցվի այս սերունդին:

Բարի երթ երկրապահին, բարի երթ մեր բանակին, որ երկրապահի ծնունդն է, բարի երթ մեր ժողովրդին, լինեն հետագա հաղթանակներ ու ժողովրդի վիճակի բարելավում: Վազգենս ասում էր «Ցավը տանեմ իմ ժողովրդի, ապրող և ապրեցնող ժողովուրդ է: Ոչ մի եվրոպական ժողովուրդ չէր դիմանա էս արհավիրքներին, որ ինքը դիմացավ»,-բայց հիմա ժողովուրդը իրեն արժանի կյանքով չի ապրում, պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, այնպես անենք, որ նա իրեն արժանի կյանքով ապրի: Սա եմ կամենում ես մեր ժողովրդին, մեր երկրապահին, մեր բանակին:

Նյութի մանրամասները կարդացեք Լուրեր.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԳԻԺ says:

    “мы говорим – ленин, подразумеваем – партия, мы говорим – партия, подразумеваем – ленин” (ссср, 1940 год)
    ԱՍՈՒՄ ԵՆՔ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՐԱՊԵՏ, ԱՍՈՒՄ ԵՆՔ ՍՊԱՐԱՊԵՏ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՆՎԵԼ ԶՈՐԱՎԱՐ (Գրետա Մայրիկ Երեւան 2014 թ)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728