Կիևում Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից ակտիվիստները այսօր «Ուկրաինա» հյուրանոց են տեղափոխել զոհված 13 անձանց դիակներ: «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բժշկուհի Օլգա Բոգոմոլեցը Facebook-ի իր էջում գրել է, որ նրանք բոլորը դիպուկահար կրակոցների զոհ են դարձել:
«Ուկրաինսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ՝ թիրախավորված կրակոցների մասին են հաղորդում նաև ականատեսները Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներից:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում