Ս.թ. փետրվարի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:
ՀՀ Կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառման մասնակիցների շարքում էին նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչները:
Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր: Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում:
Գալիք ինը ամիսների ընթացքում ՀԱՄՀ-ը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն