Աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսսա Մեյը, որ Սոչիի օլիմպիական խաղերի հսկա ոլորովայրէջքում Վանակորն անվան տակ հանդես եկավ Թաիլանդի դրոշի ներքո, թեեւ գրավել է եզրագիծը հատողների մեջ վերջին` 67-րդ տեղը, հայտարարել է, թե երջանիկ է:
Նրա խոսքերով՝ վերջին տեղն զբաղեցնելն իր համար անակնկալ չէր: «Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես են հադես գալիս մրցակիցներս: Ինձ համար գլխավորը իմ մասնակցությունից հաճույք ստանալն ու գոհ մնալն էր», – հայտարարել է նա` ավելացնելով նաեւ, որ մեծ գումար է նվիրաբերելու կենդանիների իրավունքները պաշտպանող բարեգործական կազմակերպություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ