Մարտի 9-ին Տավուշի մարզի Հովք գյուղում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նշենք, որ Հովքում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք,որ Հովք համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 60-ամյա Յուրիկ Ցուգունյանը եւ գյուղի դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ անդամ, 33-ամյա Գրիգոր Գեւորգյանը:
1996 թ. հուլիսի 27-ին Ցուգունյանը ընտրվել է Հովքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, դրանից հետո 5 անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավար: Մարտի 9-ին համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում, Ցուգունյանը որպես համայնքապետ անընդմեջ կպաշտոնավարի 22 տարի, ինչը կարելի է ռեկորդ համարել:
397 բնակիչ ունեցող Հովքի ավագանու 5 տեղի համար գրանցվել է 6 թեկնածու, 7-րդ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: Ավագանու 6 թեկնածուներից 3-ը՝ ՀՀԿ անդամ է, 3-ը՝ անկուսակցական:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ