«Այսօր Ուկրաինայում չկա մի մարդ, որը կարողանա ասել, որ Մայդանը կարող է ղեկավարել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Դմիտրո Կրիկուն:
Մինչ խոսքը սկսելը՝ նա կոչով հանդես եկավ և հորդորեց իր արտասահմանցի գործընկերներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել հավասարակշռված ու ցավով փաստեց, որ ներկայումս Մայդանում կատարվող դեպքերի ներկայացումը հիմնականում չի համապատասխանում իրականում տիրող իրավիճակին:
Այնուհետև շեշտեց. «Ըստ սոցիոլոգիական հարցումների` Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել ընդդիմության կոչերից ելնելով և ոչ ոք չի կարող ասել, որ ինքը կարող է ղեկավարել Մայդանը»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ցավակցելով Մայդանում զոհվածներին, ասաց. «Կրիմինալ իշխանությունը ստիպում է ժողովրդին եվրոպական կողմնորոշումից հրաժարվել: Այն իշխանությունը, որը խաղաղ ցուցարարների վրա զենք է կիրառում, այդ իշխանությունը լեգիտիմ չէ: Այն իշխանությունը, որը սկսում է կրակել և հրաման է տալիս կրակել ժողովրդի վրա, արդեն լեգիտիմ չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ